Թեհրանը կպատժի նրանց, որ հարձակվել են Իրանի տարածքի վրա․ Իրանի ՊՆ նախարարը՝ ռուս գործընկերոջը

Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Ազիզ Նասիրզադեն և Անդրեյ Բելոուսովը հեռախոսազրույց են ունեցել։
Նասիրզադեի խոսքով՝ Թեհրանը որոշել է բոլոր միջոցներով պատժել նրանց, որ հարձակվել են Իրանի տարածքի վրա։
Հիշեցնենք՝ ըստ NYT-ի՝ Իրանը նախապես զգուշացրել է ամերիկյան ավիաբազայի վրա ծրագրվող հարձակումների մասին։