Ձերբակալվել է Վանաձորի նախկին քաղաքապետը

Յուրացման, փողերի լվացման հոդվածներով ձերբակվել է Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը: Այս մասին հայտնել են Գլխավոր դատախազությունից:
«Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել հանցանքի պահին գործող օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասով` յուրացում, փողերի լվացում»,- հայտնել են Դատախազությունից: