Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան ենթարկվել է հարձակման

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Հասաքե քաղաքում գտնվող ԱՄՆ ռազմաբազան ենթարկվել է հարձակման։
Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։
«Սիրիայում գտնվող ԱՄՆ ռազմաբազան ենթարկվել է հարձակման։ Աղբյուրները հայտնել են, որ հարձակման թիրախը Սիրիայի արևմտյան Ալ-Հասաքե նահանգի Քասրուկ շրջանում գտնվող ԱՄՆ ռազմաբազան է եղել», - հաղորդել է գործակալությունը։