Իրանը ցանկանում է դադարեցնել համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ

Իրանի խորհրդարանը նախատեսում է ընդունել օրինագիծ, որը ժամանակավորապես կդադարեցնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ)-ի հետ համագործակցությունը՝ քաղաքականացված դիրքորոշման պատճառով։
Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք նախատեսում ենք խորհրդարանում ընդունել օրինագիծ, որը կդադարեցնի Իրանի համագործակցությունը ՄԱԳՀԱՏԷ-ի հետ, մինչև չստանանք այս միջազգային կազմակերպության մասնագիտական վարքագծի օբյեկտիվ երաշխիքներ», - ասել է նա պատգամավորների առջև ելույթի ժամանակ։
Աշխարհը հստակ տեսավ, որ ՄԱԳԱՏԷ-ն չի կատարել իր պարտավորություններից ոչ մեկը և վերածվել է քաղաքական գործիքի,-նշել է նա: