Թեհրանի պատասխանի ժամանակն ու մասշտաբը կորոշեն երկրի զինված ուժերը. Ամիր Սաիդ Իրավանի

Իրանն իրավունք է վերապահում պաշտպանվել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայից, Թեհրանի պատասխանի ժամանակն ու մասշտաբը կորոշեն երկրի զինված ուժերը։
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստում, որը հրավիրվել էր ԱՄՆ-ի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածների կապակցությամբ։
«Իրանը, միջազգային իրավունքի համաձայն, իրավունք է վերապահում պաշտպանվել ԱՄՆ-ի և Իսրայելի բացահայտ ագրեսիայից։ Համաչափ պատասխանի ժամանակը, բնույթը և մասշտաբը կորոշեն զինված ուժերը», - ասել է նա։