Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ հունիսի 23-ին Մոսկվայում կհանդիպի Պուտինի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պլանավորում է հունիսի 23-ին մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելու համար։
Այս մասին հայտնել է NBC News հեռուստաալիքը, որը զրուցել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի հետ։
«Արաղչին ասել է, որ երկուշաբթի օրը մեկնում է Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու», - ասել է NBC News-ի լրագրող Անդրեա Միտչելը։