Թրամփը վստահ է, որ Չինաստանը չի օգնի Իրանին Իսրայելի հետ հակամարտության մեջ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Պեկինը չի ցուցաբերի օգնություն Թեհրանին՝ կապված Իրանի և Իսրայելի միջև փոխադարձ հարվածների հետ։
Թրամփը այս մասին ասել է՝ պատասխանելով Նյու Ջերսի նահանգում լրագրողների հարցերին, որոնք վերաբերում էին Չինաստանի կողմից Իրանին օգնություն ցուցաբերելու հնարավորությանը՝ կապված Իսլամական Հանրապետության դեմ Իսրայելի ռազմական գործողության հետ։
«Ես չեմ կարող պատկերացնել, որ նրանք միջամտեն», - ասել է ամերիկացի առաջնորդը։ Մեկնաբանելով այն տեղեկությունները, որ Չինաստանը նախկինում մի քանի ինքնաթիռ է ուղարկել Իրան, Թրամփը նշել է.
«Նրանք ասում են, որ դա մարդկանց տարհանելու համար է։ Բայց ես ձեզ ոչինչ չեմ կարող ասել այդ մասին: Ես շատ լավ եմ շփվում Չինաստանի հետ։ Ես շատ լավ եմ շփվում Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք։ Կտեսնենք, թե ինչ կլինի», - հավելել է նա։