Այսօր ուղիղ 4 տարի է, ինչ «ընդդիմադիր» պատգամավորները իրենց ինքնասիրությունը փոխանակեցին բարձր աշխատավարձի ու արտասահմանյան ուղևորությունների հետ. Մալյան

«Արթուն ենք» շարժման համակարգող Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«4 տարի առաջ այս օրը Պուտինի ընկեր ներկայացող Ռոբերտ Քոչարյանը պարտվեց բունկերում թաքնված նիկոլին:
4 տարի առաջ այս օրը հանրությունը հասկացավ, որ «կրելու ենք» ասողները խաբեբաներ են, ովքեր փողոցային շարժումը տարան ընտրությունների մի քանի մանդատ կպցնելու նպատակով:
4 տարի առաջ այս օրը մանդատ ստացած ոչմիբանները դարձան ԼՈՒՐՋ, իսկ մենք՝ իրենց մանդատ տված ընտրողները՝ անլուրջ:
4 տարի առաջ այս օրը սկսվեց անինքնասեր, բայց ԼՈՒՐՋ «ընդդիմադիրներին» ԱԺ դահլիճում պարբերաբար տփելու, ստորացնելու գեղեցիկ ավանդույթը:
Այսօր ուղիղ 4 տարի է, ինչ «ընդդիմադիր» պատգամավորները իրենց ինքնասիրությունը փոխանակեցին բարձր աշխատավարձի ու արտասահմանյան ուղևորությունների հետ:
Այսօր ուղիղ 4 տարի է, ինչ Քոչարյանի պատգամավորները հրաժարվում են նիկոլին անվստահություն հայտնել՝ այսինքն կատարել իրենց միակ պատգամավորական ֆունկցիան:
Շնորհավորում եմ, մանդատ գուրգուրողներ, Մաղթում եմ 2026-ին նույն կերպ կարողանաք խաբել ընտրողներին»: