Վախեցել են, որ Տաշիրից Երևան կգան՝ Սամվել Կարապետյանին աջակցելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Սամվել Կարապետյանի ծննդավայր Տաշիր քաղաքից դեպի Երևան եկող ճանապարհի վրա ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել, բազմաթիվ ոստիկանական մեքենաներ են շրջել, ստուգել են դեպի Երևան գնացող բազում մեքենաների, ուղևորներից ճշտել՝ ուր են գնում, ինչ նպատակով:
Փաշինյանը Կարապետյանի դեմ գործի է դրել պետական ողջ մեքենան, ըստ ամենայնի` վախեցել է, որ Կարապետյանի հայրենակիցները կշտապեն Երևան՝ հաջակցություն նրա բողոքի ձայն կբարձրացնեն:
Նշենք,որ երեկ հարյուրավոր քաղաքացիներ Կարապետյանի որդու եւ դստեր կոչով հավաքվել էին դատարանի առջև և պահանջում էին անհապաղ ազատ արձակել գործարարին»։
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում