Փաշինյանի թիմն անհանգստացած է նրա առողջական վիճակով` շատ ցրված, գրեթե ցնորված վիճակում է, ամբողջ օրը հեռախոսի մեջ է. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
«Իշխանության ներսից պատմում են, որ թիմը խիստ անհանգստացած է առաջնորդի առողջական վիճակով ու տրամադրությամբ: Մեզ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը շատ ցրված, գրեթե ցնորված վիճակում է, ամբողջ օրը հեռախոսի մեջ է` հետևում է ոչ միայն ֆեյսբուքում արվող հիմնական գրառումներին, այլև ամենաաննշան մեկնաբանություններին: Հատ-հատ կարդում է բոլոր մեկնաբանությունները: Եվ առհասարակ, բավականին ընկճված է ու անկումային տրամադրություն ունի, չնայած փորձում է թիմի մոտ ցույց չտալ»: