Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.
«Չնայած պաշտոնապես հրաժարվում են գաղտնազերծել Թուրքիա կատարելիք այցի օրակարգը, Նիկոլ Փաշինյանն էլ երեկ չպարզաբանեց, թե ինչու է մեկնում մի երկիր, որի հետ մենք դիվանագիտական հարաբերություններ չունենք, սակայն անգամ ՔՊ թիմում են սկսել խոսել, որ Թուրքիայում հնարավոր է համաձայնություն կնքվի կամ նախնական փաստաթուղթ ստորագրվի խաղաղության վերաբերյալ։
Մի քանի օր է՝ փորձագիտական շրջանակներից բարձրաձայնում են, որ Ալիևն էլ է մեկնում Թուրքիա, և Էրդողանի միջնորդությամբ կողմերը կարող են գալ համաձայնության՝ ստորագրել պայմանագիրը, ինչը կնշանակի բացառել երրորդ կողմի ռազմական ներկայությունը: Այսինքն՝ ռուսական 102-րդ ռազմաբազան կհանվի Հայաստանից:
Համաձայնագիրն ունենալու է նաև կից հավելված, որում ներառված են լինելու Ալիևի մյուս բոլոր պահանջները, այդ թվում՝ 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստան «վերադարձը»։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում