Իրանը հրթիռային հարձակում է գործել Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի զինվորականները գրանցել են Իրանից նոր հրթիռային համազարկի դեպք։
Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։
Մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրետակոծության հետևանքով Իսրայելի մի շարք շրջաններում հայտարարվել է օդային հարձակման տագնապ, և բնակչությանը հրահանգվել է ապաստարաններում մնալ:
Դրանից զատ, Իրանը հարձակում է գործել Իսրայելի ուղղությամբ նաև մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերով: Իրանական կայքերը նշում են, որ հրթիռները խոցել են ռազմական թիրախները: