Այսօր լրագրողին հարվածած կարմիր բերետավորն ազատվել է ծառայությունից

Քասախում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողին հարված ոստիկանն ազատվել է ծառայությունից։
«Հայտնում եմ, որ այսօր Աշտարակի խճուղում ոստիկանության ծառայողի և լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպի մասնակից ոստիկանը ազատվել է ծառայությունից»,- հայտնում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ Քասախում, բողոքի ակցիա լուսաբանելու ընթացքում, ոստիկանը հարվածել էր 24news.am կայքի լրագրողին։