Շատ խիստ խուզարկություններ են կատարվում «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում. ահազանգում է փաստաբանըՍամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնումԷրեբունու համայնքային ոստիկանները Ջրաշեն-Ջրվեժ ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք են հայտնաբերելՀԷՑ-ը խլելու գործընթացը լուրջ խնդիրներ է առաջացնելու. «Հայաքվե»
Վիճաբանություն՝ «Բիթլզ փաբ»-ի հարևանությամբ. կա վիրավnր
Լաթաքիայում մոլեգնող հրդեհը հասել է հայաբնակ Քեսապի առաջին գյուղինԱՄՆ Պետդեպարտամենտն աշխատանքից ազատել է ավելի քան 1,300 մարդու«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Ղրղզստանի իրավապահների կողմից հետախուզվողըՓաշինյանը հայտնվել է աքցանի մեջ, մի կողմից՝ հայ ժողովուրդն է մյուս կողմից՝ Ալիևը և Էրդողանն իրենց ակնկալիքներով. Նիկոլը մանևրի տեղ չունիԵրեխաների մասնակցությամբ տեղի ունեցող ցանկացած գործընթաց պետք է իրականացվի երեխայի «լավագույնի շահի» ապահովմամբ. ՄԻՊ-ը՝ մանկահասակ երեխաների մորը դատարանի որոշմամբ կալանավորելու վերաբերյալԵրևանում բախվել են «Nissan»-ը և «Honda»-ն․ կա 2 տուժածՄախսուդյանն այն դեմքերից էր, ով սուր բառապաշար ուներ, չէր խուսափում իրականությունը մարդկանց դեմքին ասելուց. Աբրահամյան«Մենք գնում ենք այդ ճանապարհով». Իշխան Սաղաթելյանը չակերտներ բացեցԻնչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում73-ամյա Լուի վան Գալը բուժվել է քաղցկեղիցՀայաստանի աշխարհաքաղաքական փակուղին. անդառնալի զիջումներ և Սյունիքի «գիծը»՝ որպես վերջնակետ. «Փաստ»Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխումՓաշինյանը խնդիր է դրել բարերարի իմիջը վերածել ահաբեկչի. նոր հրահանգ. «Ժողովուրդ»Մոտ 90 տոկոսը դեռևս հայտարարագիր չի լրացրել. ի՞նչ սպասել մնացած 3,5 ամսում. «Փաստ»Ավինյանը բոլոր թաղապետերին հրահանգ է իջեցրելՓաշինյանին շատ է անհանգստացնում նոր ուժերի համախմբման հեռանկարըՃգնաժամ՝ Փաշինյանի խոստացած ապագայի շուրջ․ հարցումների թվերը հիասթափեցնող են. «Ժողովուրդ»«Եթե մեզ չընտրեք, նոր պատերազմ է լինելու». ՔՊ կարգախոսը «Հրապարակ»Նախապատրաստվում ենք Սյունիքում հիմնել Կաթվածի կենտրոն. Անահիտ ԱվանեսյանԻ՞նչ է սպասվում սեպտեմբերի 1-ից երևանյան երթևեկության հետ կապված. «Փաստ»Երկու տողանոց կենսագրություն ունեցող Հակոբ Արշակյանը «դաչա» է գնել. «Ժողովուրդ»Ուզում են նորից կալանքի տանելՏարածաշրջանային զարգացումների համատեքստում կարևոր է կապուղիների ապաշրջափակումը․ դեսպանԱրգելե՛ք Վարդավառի տոնը, ցույց տվեք Ալիևին, որ «Եկեղեցին ահաբեկչական կառույց է»Այս պահին փոքրիկն իր մայրիկի հետ գտնվում է «Աբովյան» ՔԿՀ-ում․ մանրամասներԽոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 3-ամյա աղջնակի կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել Քեսապի շուրջ բռնկված վտանգալից հրդեհը հասել է առաջին գյուղ․ նոր մանրամասներ Աբովյան-Բուզանդի փողոցների խաչմերուկի փողոցը հատող անցումը կկարգավորվի հետիոտնի կանչով լուսացույցով Հայաստանի տնտեսական ակտիվության աճը կտրուկ դանդաղել է Հայաստանը Վրաստան կատարած զբոսաշրջիկների թվով զիջում է միայն ՌԴ-ին և Թուրքիային Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատական ֆարսն է, Բաքուն նոր «զոհեր» է ներկայացրել
Միջազգային կազմակերպությունները Ռուբեն Վարդանյանին ճանաչել են որպես քաղբանտարկյալ
Որքան Նիկոլը խոսի ինքնիշխանությունից, Հայաստանի ինքնիշխանությունն այդքան ավելի է զիջվելու․ ՖարմանյանԱրին-Բերդի գերեզմանատան տարածքից ապամոնտաժվել է քարի մշակման արտադրամասը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Արցախցի ուխտագնացներն այցելել են Հայաստանի սրբավայրեր և վանքերԱնդրանիկ Չամիչյանի մոտ հայտնաբերել են բացառապես օրինական իրեր, բայց նրան կալանավորել են 2 ամսովՊայթյուն է տեղի ունեցել Սյունիքում, 22-ամյա տղա է մահացելԻսրայելը խոստովանում է, որ Ֆորդոյում և Նաթանզում հարստացված ուրանի պաշարները անվնաս են մնացելԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, բեռնատարը կողաշրջվել է․ վիրավոր կաԻնչպես է այս դեպքին արձագանքել գլխավոր դատախազը․ իրավապաշտպան Այս կնոջը կալանավայր ուղարկելով դատավորը մեղանչում է մարդկային բարոյականության դեմ․ քաղաքագետ Արցախ Միությունը ևս ակտիվորեն մասնակցում ու աջակցում է վաղվա հանրահավաքին Տեղեկություն ունեմ, որ Սյունիքում տեղադրվել է անցակետ․ ադրբեջանագետ Նոր գիրք է լույս տեսել Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին
Քաղաքականություն

Իրանը չի կործանվի, բայց «ոտքի վրա կմնա» միայն ատոմային ռումբ ունենալու դեպքում․ Վարդանյան

«Առյուծի ուժն» ընդդեմ «Պատմական Առյուծի»։ Ինչո՞ւ պատմական, որովհետև դեռևս 2020-ի պատերազմի ժամանակ երևաց Իրանի՝ «աութսայդերի» վիճակում լինելը։ Երբ առանց իրեն հարցնելու, իր իսկ հյուսիսային հատվածում դրեցին ու վերաձևցին քարտեզը, ռազմաքաղաքական պատկերն ու բալանսը։ Այդ ընթացքում Իրանը զբաղված էր դժգոհ հայտարարություններին արձագանքելով, հետո էլ՝ Բաքվին շնորհավորելով։ Այս մասին սոցիալական հարթակում գրառում է կատարել պատմաբան, հրապարակախոս Ռուբեն Վարդանյանը։

«Դրանից հետո հերթը հասավ Իսլամական Հանրապետության ամենակարևոր դաշնակիցներին հարվածելուն. Իսմայիլ Հանիին (ՀԱՄԱՍ) Թեհրանի մեջտեղում շարքից հանելը, Հասան Նասրալային (Հըզբոլլահ) գետնի տակից գտնել-վերացնելը, մյուս հրամանատարների չեզոքացումը, ենթակառուցվածքների կործանումը, Լիբանանը հրի տալը, Դամասկոսում Իրանի դեսպանատան ռմբակոծումը, Սիրիայի «թուրքականացումը» և այլն։

Կարճ ժամանակում իրանցիները զրկվեցին երկրից դուրս իրենց հարվածային ուժերից, պրոքսիներից, տարածքներից, ռեսուրսներից, բացառությամբ՝ հութիների։ Այս ընթացքում տեղի ունեցան իրանցիների մուլյաժային հարվածներն ընդդեմ հրեաների, որոնց 95 տոկոսից ավելին տեղ չհասան։ Իրանի պատասխանը համարժեք չի եղել, ինչը խոսում էր իրենց սահմանափակ գործողությունների և հնարավորությունների մասին։

Եվ, ընդհանրապես, վերջին շրջանում Իրանը «իզոլացված» տեսք ունի, չունի ռազմական դաշնակիցներ և ապրում է ներքին ռեսուրսների հաշվին։

Իրանը կարող է կասեցնել այս ամենը, եթե ջախջախի իսրայելական ռազմական ներուժը (գրեթե անհնար է) և դիմագրավի ԱՄՆ-ին, որտեղ այդքան էլ հակված չեն մեծածավալ պատերազմի։

Իսկ, եթե կարճ. Իրանը կարող է ոտքի վրա մնալ միայն ատոմային ռումբ ունենալու դեպքում։

Այաթոլլաների ռեժիմը բարեփոխումների ռեսուրս չունի և Մասուդ Փեզեշքիանին՝ որպես ռեֆորմատոր, ավելի երկար ու հանգիստ ժամանակ է պետք մի բան փոխելու համար, ինչի հնարավորությունը Իսրայելը չի տա։

Հրեաները ապացուցում են, որ տարածաշրջանում կան իրենք և մնացածը և դրա լիարժեքության համար պետք է բացառել իրանական վտանգը, ինչն էլ անում են։
Արևմուտքին նույնպես պետք է պարսկական կենսատարածքն առանց կրոնավորների՝ աշխարհիկ հսկայական ներուժով։

Միգուցե իշխանափոխություն կլինի Իրանում տարածքային ամբողջականության պահպանման ֆոնին կամ դրանից առաջ ազգային ըմբոստության արդյունքում։ Համենայնդեպս, ղեկավարությունը այնտեղ ներքին կյանքի կառավարելիության խնդիր կունենա, եթե այսպես շարունակվի։

Իրանը՝ որպես երևույթ, չի կարող կործանվել՝ վկա իր մեծ ու հարատև պատմությունը։ Այն կարող է փոփոխվել։

Մեզ համար Պարսկաստանը, ռազմավարական փիլիսոփայությունից ելնելով, կարևորագույն դաշնակից է, ինչը ապացուցվել է Արցախյան Առաջին պատերազմի ժամանակ և առհասարակ 90-ականներին հայ-իրանական հարաբերություններին նայելով։ Բայց կա մեկ կարևոր տարբերություն. այն ժամանակ Հայաստանում կառավարում էր ուժեղ, խելացի, խիզախ ու վճռական իշխանությունը։ Մինչդեռ այսօր նույնիսկ իմաստ չունի վերլուծելու ամենակարևոր հարցը` արդյոք Ադրբեջանը ներգրավվա՞ծ է հակաիրանական գործողություններում ու ի՞նչ ձևով։ Ադրբեջանին պարտված վարչակազմը, գլոբալ բաները թողած, զբաղված է Ադրբեջանին հաղթած նախագահ Տեր֊Պետրոսյանի և Կաթողիկոսի դեմ ծղրտալով՝ այդպես էլ լուրջ քաղաքականության համար պիտանի չդառնալով։», – գրել է Վարդանյանը։