Իսրայելը նշել է Իրանի վրա հարձակման պատճառը

«Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ-ը) ստիպված էր հարվածել Իրանին, քանի որ վերջինս գաղտնի մշակում էր միջուկային զենքի բոլոր բաղադրիչները: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է իսրայելական բանակի ներկայացուցիչները։
«Վերջին ամիսների ընթացքում կուտակված հետախուզական տեղեկատվությունը վկայում է այն մասին, որ իրանական ռեժիմը մոտենում է անշրջելիի կետին... Իրանական ռեժիմը առաջ է տանում միջուկային զենքի մշակման բոլոր բաղադրիչների տեխնոլոգիապես բարելավելու գաղտնի ծրագիր»,-ասվում է հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակը նաև նշել է, որ իրանցի գիտնականները գաղտնի աշխատում էին միջուկային զենքի բաղադրիչների մշակման վրա, ուստի «Իսրայելը այլընտրանք չուներ»:
Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ հասցրեց Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանին և Իրանի միջուկային ծրագրի առանցքային օբյեկտներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին և մի քանի միջուկային գիտնականներ սպանվել են: Առավոտյան Իսրայելը շարունակել է հարվածել Իրանի օդանավակայաններին։