Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 13-ին, կազմել է 383.23 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.25 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 440.91 դրամ (նվազել է 3.77 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.72 դրամ (աճել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-383 դրամով, վաճառվում է 385.5-386 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-440 դրամով, վաճառվում է 446-451 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.63-4.77 դրամով, վաճառվում է 4.83-5.05 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 383 դրամով, վաճառվում՝ 386 դրամով:
Եվրոն գնվում է 440 դրամով, վաճառվում է 444-445 դրամով:
Ռուբլին գնվում է 4.73 դրամով, վաճառվում է 4.82 դրամով: