Ռուբիոն զգուշացրել է Իրանին ԱՄՆ անձնակազմին թիրախավորելուց զերծ մնալ

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թեհրանին զգուշացրել է ԱՄՆ զինվորականների և դիվանագետների կամ տարածաշրջանում Վաշինգտոնի շահերի դեմ ուղղված ցանկացած գործողությունից զերծ մնալ:
Այս մասին ասվել է ԱՄՆ պետքարտուղարի ղեկավարի գրավոր հայտարարության մեջ։
«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Վաշինգտոնի վարչակազմը ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները մեր ուժերը պաշտպանելու համար և սերտ կապի մեջ են տարածաշրջանում մեր գործընկերների հետ։ Թույլ տվեք հստակ ասել. Իրանը չպետք է գործողություններ ձեռնարկի ամերիկյան շահերի կամ անձնակազմի դեմ», - ասվում է հայտարարության մեջ։