Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ արձակվեցին

Արթուր Վանեցյանի անվտանգությունն ապահովող պահնորդական ծառայողներն ազատ արձակվեցին, այդ մասին հայտնում է փաստաբան Արսեն Բաբայանը:
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր․ «Քրեական ոստիկանությունը նորից նույն կեղծ պատրվակով, ապօրինի զենք կրելու սուտ կասկածանքով ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք պայմանագրային հիմունքներով ծառայություն են մատուցում «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին»։