Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց․ Վրաստանում անցկացվեց բողոքի ցույցը

Այսօր, հունիսի 12-ին կայացավ բողոքի ցույց` «ՀԵՌՈՒ ՄՆԱ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒՑ» խորագրով, իբրև աջակցություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն և ազգային արժեքների պաշտպանությանը։ Հայտնում է Վրաստանի հայերի միությունը․
«Ցույցին ելույթ ունեցավ Վրաստանի Հայ Համայնք հկ-ի նախագահ` Արթուր Միրզոյանը, դատապարտելով ՀՀ իշխանության վարած քաղաքականությունը, նաև ընթերցվեց կազմակերպության հայտարարությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։