Այրվել էր գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքներըՄի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինենԻշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքումՀայաստանն ու Վրաստանը քննարկել են, թե ինչպես ընդլայնել իրավապահ մարմինների միջև համագործակցությունըՋերմությամբ եմ հիշում Բուենոս Այրեսի հանդիպումները․ Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՓաշինյանը ԱՄԷ նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել․ մանրամասներԿՀՎ-ի ղեկավարը պատրաստ է Թրամփին փոխանցել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունՍտամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունըԿառավարության կողմից արցախցիների համար ծրագիրը «արտագաղթի ծրագիր է»․ ԹանդիլյանՎլադիմիր Պուտինը ՌԴ փոխարտգործնախարարին ազատել է պաշտոնիցԵվրոպական հանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին ռազմավարական պահուստներ ստեղծելԵվրախորհրդարանը չի ճանաչել Վրաստանի խորհրդարանի և նախագահի օրինակարգությունը«Դա Հայաստանի ներքին գործն է»․ ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներինՀայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ ԴանիելյանԱյս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ՝ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց. ՄինասյանԵթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիականԱրցախից տեղահանված հազարավոր ընտանիքներ կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ՝ ունենալ սեփական անկյունՀարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունին, որը սատկել էՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալՊաշտոնական․ Արման Հովհաննիսյանը նոր ակումբ ունիՄանկապարտեզից 5 ամյա երեխա է հոսպիտալացվելԵՄ-ի գնահատմամբ՝ Հայաստանում դեռ քայլեր պետք է արվեն խտրականության բոլոր ձևերի վերացման համարԹուրքիայում PKK-ի շարժման էջը փակված էՄոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են ՌուսաստանիցԷրդողանը նշանակել է նախագահական ընտրությունների ժամկետըԵԱՏՄ երկրները թվայնացված փոխադրումներ կսկսենԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից2018-ին մարդիկ փողոցներում փոխակերպեցին ատելությունը իրենց երկրի ղեկավարի նկատմամբ ատելությանԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Համասի ռազմական թևի ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասինԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է նռնակ, անձնագիրԻսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ խոստովանեց, որ իրանական հարվածների հետևանքով ռազմական թիրախներ են վնասվելՍամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման ԲաղդասարյանինՀայաստանում սննդամթեքը համատարած թանկացել էԿարենը և Վաչեն կմասնակցեն «Անորա» ֆիլմին նվիրված քննարկմանըԲարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել էՎերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը․ ՔԿՆիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը․ ՀակոբյանԵՄ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունըԱրթուր Սարգսյանը կալանավորվեց 2 ամսովՀՅԴ-ականները ռուս գործընկերների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերՆիկոլ Փաշինյանը ժամանել է ԱՄԷԳազ չի լինելու հուլիսի 11-ին7 տարի մեզ հետ վիճում էին, կծողական ակնարկներ անում, ծաղրում... վնիզապնը տեղ հասավ, ու հիմա բռնապետության մասին սկսել են խոսել՝ որպես մեծ բացահայտում. Կարեն ՎրթանեսյանԵրևանի Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ«Սիվիլնեթը» սխալվում է. Ermenihaber.amՆԳՆ-ն զգուշացնում է․ գործարկվելու են էլեկտրական շչակներԱրման Ծառուկյանի հարվածից մարզիչը դուրս է ընկել օկտագոնից (տեսանյութ)«Սևան»» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին կվերադարձվի 15 հազար քմ մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել էՄԻՊ աշխատակազմում տեղի է ունեցել առցանց աշխատանքային քննարկում
Հասարակություն

Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճար

Մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող մասնագետները ևս հնարավորություն կունենան մասնակցելու կամավոր ատեստավորման գործընթացին: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման և դրա արդյունքում հավելավճարի տրամադրման կարգը:

2025 թվականին նախատեսվում է ատեստավորումն իրականացնել հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների, իսկ 2026 թվականից սկսած՝ հատուկ մանկավարժների համար։ Հոգեբանի ծառայություն տրամադրող մասնագետների ատեստավորումը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի 4-րդ եռամսյակում, որի արդյունքում, ըստ կանխատեսումների, ատեստավորում կանցնի ավելի քան 60 մասնագետ:

Ոլորտի մասնագետների մասնագիտական աճի և կատարելագործման ձգտման խթանման, ինչպես նաև ոլորտում լավագույն մասնագետների ներգրավման նպատակով մշակվել և ներկայացվել է մանկավարժահոգեբանական աջակցություն ցուցաբերող մասնագետների կամավոր ատեստավորման կարգը, որը հնարավորություն կտա բարձրացնելու մասնագետների աշխատավարձը` սահմանելով համապատասխան հավելավճար:

Ատեստավորման արդյունքում հավելավճարը կտրամադրվի ըստ ցուցաբերած արդյունքի՝ հաշվարկը կատարելով դրույքային ծանրաբեռնվածության նկատմամբ.

90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 138 300 դրամ

80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 111 500 դրամ

70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝ 80 600 դրամ

Կամավոր ատեստավորման ընթացքում, ըստ մասնագետի ցուցաբերած արդյունքի, հավելավճարը սահմանվում է հինգ տարի ժամկետով: Աշխատանքի վայրի փոփոխության դեպքում հավելավճարը պահպանվում է։

Ատեստավորմանը կարող են մասնակցել նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի  (ՀՄԿ), Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների (ՏՄԱԿ) և պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպությունների մասնագետները:

Ատեստավորումն իրականացվելու է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային տարբերակով:

Ըստ նախագծի հիմնավորման՝ կամավոր ատեստավորումը կնպաստի հանրակրթության ոլորտում նեղ մասնագիտական աջակցություն ցուցաբերող մասնագիտությունների գրավչության բարձրացմանը և մասնագիտական զարգացմանը: Այս ամենը հնարավորություն կտա տրամադրելու որակյալ մասնագիտական ծառայություններ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին: