Հնդկաստանում Boeing ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 170 մարդ

Հնդկաստանի Ահմեդաբադ օդանավակայանի մոտակայքում գտնվող բնակելի թաղամասում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել։
Այս մասին հայտնել է NDTV-ն։
Հաղորդվում է, որ կործանված ինքնաթիռը Air India-ի ինքնաթիռ էր։ Ինքնաթիռում 130 ուղևոր է եղել։
Վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 170-ի։ Աս մասին հայտնել է News18 հեռուստաալիքը։
Արտասահմանյան լրատվամիջոցների փոխանցմամբ, տեղական ոստիկանությունը հայտնել է, որ ինքնաթիռը բախվել է բժիշկների համար նախատեսված հանրակացարանի շենքին։