«Հիմար է այս ազգը․․․»․ թուրքերի արձագանքը, գինարբուքից մնացած աղբն ու ժանտախտը (տեսանյութ)

Հունիսի 6-ից 8-ը Երևանի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցները վերածվում են խրախճանքի վայրի։ «Երևանի Գինու Օրեր» ամենամյա փառատոնի շրջանակում, հիշյալ փողոցներում, բառի բուն իմաստով, ասեղ գցելու տեղ չի լինում։
Տոնը գուցե հետաքրքիր ու գեղեցիկ համարվեր, եթե այն ծառայեր բուն նպատակին` ներկայացվեր գինին, մարդիկ վայելեին այն, ծանոթանային հայկական գինեգործությանն ու արտադրանքին և անցկացնեին հետաքրքիր ժամանակ, այսինքն` նախանշված ժամերին լիներ երաժշտություն, գինու համտես ու հետաքրքիր խաղարկություններ։ Սակայն այն, ինչ տեղի է ունենում տոնի մեկնարկից րոպեներ անց, պարզապես զզվելի է, տգեղ ու տհաճ․․․
Ոչ միայն գինու փառատոնի անցկացման համար նախատեսված փողոցները, այլև ողջ շրջապատը վերածվում են, ներեցեք արտահայտությանս, «ալկաշնոցի» և աղբավայրի․․․ Այստեղ են տարբեր կողմնորոշումներով, տարաբնույթ, բազմագույն ու բազմաբույր քաղաքացիներ, ովքեր գալիս են ուղղակի հարբելու։
Այս ամենի մեջ խնդիրն այն է, որ երբ քննադատում ես տեղի ունեցածը, շատերը միամտաբար կամ պարզապես անմտորեն, կարծում են, որ քննադատողներն ուրախանալ չգիտեն։ Բայց պետք է նկատել, որ սա ոչ թե պարզապես ուրախանալ-չուրախանալու խնդիր է, այլ քաղաքը բարդակի վերածելու՝ այն էլ ժանտախտի ժամանակ։
Երկրի թիվ մեկ մարդու դեմքով սրբապղծվում է եկեղեցին, զրոյացվում հերոսների սխրանքերը, երկիրը կամաց-կամաց հանձնվում է թշնամուն, ոչնչացվում է արժեհամակարգը, երկրի վարկանիշը գլորվում է անդունդ, իսկ սրանք առիթը բաց չեն թողնում անմոռաց լակելու, իրենց հետույքները պտտելու և գետնին թավալվելու։
Էլ չենք խոսում տոնակատարությունից հետո մնացած աղբի մասին, որն այս ու այն կողմ շպրտված, դեռ երկար հիշեցնում է խրախճանքի մասին։
Բայց այդ գաղջն ավելի ես զգում, երբ կարդում ես թշնամի երկրի քաղաքացիների հեգնական մեկնաբանությունները․
«Էս ինչի՞ վրա են ուրախանում, որ շուտով իրենց մո՞տ ենք լինելու»․․․
«Բայց ի՞նչ հիմարն է այս ազգը, ողջ օրը քեֆերի մեջ են, երևի մեր հաղթանակի համար են ուրախացել»․․․
«Ուրախանո՞ւմ եք՝ ճիշտ եք անում, շուտով գալիս ենք»․․․
Ոմանք էլ պարզապես ծիծաղում են․․․
Արմինե Մկրտումյան