Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Երևանի Կոմիտասի պողոտայում

Սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Կոմիտասի պողոտա 23 հասցեում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնումնում է Shamshyan.com-ը քաղաքացու դին հայտնաբերվել է «Լիզա» հարսանյաց սրահի մուտքի մոտ՝ նկուղային հարկում, իսկ իրավապահները մեկ հոգու՝ ենթադրաբար՝ կասկածյալին, կարողացել են վնասազերծել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։