Նեթանյահուն պատրաստվում է հարված հասցնել Իրանին, Թրամփը պահանջում է դա չանել

Իսրայելը մայիսի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին զգուշացրել է, որ պատրաստվում է հարվածել Իրանի միջուկային օբյեկտներին:
Այս մասին հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրապարակման համաձայն, վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարող է հրաման տալ հարձակման, նույնիսկ եթե ԱՄՆ-ն համաձայնության գա Թեհրանի հետ։
Իր հերթին, նախագահ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնության կարելի է հասնել առաջիկա շաբաթներին:
Միևնույն ժամանակ, Reuters-ը հաղորդում է, որ Թեհրանը պատրաստ է մեկ տարով դադարեցնել ուրանի հարստացումը՝ սառեցված ակտիվների ապաշրջափակման և Իրանի՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման իրավունքի ճանաչման դիմաց։