Ուկրաինան մի քանի տասնյակ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է Ռուսաստանի Դաշնության մի շարք մարզերի վրա

Գիշերվա ընթացքում Բելգորոդի մարզում հերթապահության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 64 ինքնաթիռ-անօդաչու թռչող սարք:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ Բրյանսկի մարզում խոցվել է 24 անօդաչու թռչող սարք, երկուական՝ Կուրսկի և Լիպեցկի մարզերում։
Վորոնեժի և Տուլայի մարզերի երկնքում ևս մեկ անօդաչու թռչող սարք է ոչնչացվել։
Տուլայի մարզում հայտարարվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիք։ Բելգորոդի և Կուրսկի մարզերի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել հարձակումները։