«Սեւ բերդի մասին. այո՛, պետք է լինես կույր, որ չնկատես…». Սամվել Բալասանյանի որդի

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ հայրենակիցներ,
Առանձին-առանձին հարցազրույցներ չտալու համար՝ որոշեցի այս կերպ անդրադառնալ Վարդան Ղուկասյանի հայտարարությանը Սամվել Բալասանյանի եւ Սեւ բերդի վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանին հարգելուն կամ չհարգելուն. հարկ եմ համարում նշել, որ մենք Վարդան Ղուկասյանի հարգանքի կարիքը չունենք: Գյումրիում, Շիրակի մարզում, ինչպես նաեւ ամբողջ Հայաստանում Սամվել Բալասանյանի վայելած հարգանքի մասին, կարծում եմ, բոլորը գիտեն: Մենք պարզապես չենք էլ բարձրաձայնում՝ հարգո՞ւմ ենք Վարդան Ղուկասյանին թե՞ ոչ, նախընտրում ենք լռել՝ դուրս գալով ներկայիս քաղաքական տրամաբանությունից:
Խաչատուր Սամվելի Բալասանյան»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: