Գեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվելԻշխանությունը ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել. ԱբրահամյանՇիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինիՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ վկայականներԴատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար
Ավտովթար՝ Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» մակնիշի ավտոբուսները«Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը․ ՋավախյանՈւկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի. Թրամփ
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Տավուշի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՔամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնությունՀակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնիցՌուսաստանի Խաբարովսկի երկրամասում անհետ կորած Մի-8 ուղղաթիռի բոլոր հինգ ուղևորները մահացել են Փաշինյանը փորձում է իր գործողություններով արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին. Արա ԱբրահամյանԱշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ» «Բա ոխ պիտի հանեին, բայց ոչինչ, ճտերն աշնանն են հաշվում». Դիանա Գասպարյանը մարտական է տրամադրված. «Իրավունք»Նոր մանրամասներ՝ վագոն-տնակի հրդեհումիցԵթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրըԲաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարելՖրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կհարձակվի Եվրոպայի վրաՈւսումնասիրվում է մանկապարտեզից այգի երեխաների կյանքը վտանգելով ուղեկցելու դեպքըՔաղաքացիությունը՝ թանկովՔոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել«Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածուUNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանումԱրտակարգ դեպք է գրանցվել․ կրակը տարածվել է անասնագոմի ներսով, հրշեջները հասել են օգնության4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարումԸնդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու համարԳազամատակարարման անջատումներ են սպասվումԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարել Վանաձորում վթար է տեղի ունեցել, սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է Դիվանագիտական պատուհանը մնում է բաց. Մասուդ ՊեզեշկիանՍպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը «Ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական խաղերի կիզակետ. ադրբեջանագետ Երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Փաշինյանը Սյունիքի մարզպետին արձակուրդ է ուղարկում Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ադրբեջանը ձգտում է ստեղծել ՀՀ տարածքի հանդեպ միջազգայնորեն ճանաչված վեճի նախադեպՓյունիկը գանացի նորեկ ունիԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջՀայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու նորահրապարակ հետազոտության հետքերովՀՀ ՊՆ փոխնախարարը Լեհաստանի ՊՆ պետքարտուղարի հետ պաշտպանության հարցեր է քննարկելԻսրայելը հարվածել է Սիրիային՝ դրուզներին պաշտպանելու համարԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանԴատարանները անհապաղ դատական նիստ պետք է հրավիրեն, փոխարինեն Լիանա Հարությունյանի խափանման միջոցըԻսրայելը ռմբակոծում է սիրիական զորքերին. կա մոտ 120 զոհԳալյանը կարևորել է ՀՀ-ում ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
Հասարակություն

Թեհլիրյանը զգետնեց Ցեղասպանության գլխավոր պատասխանատուին և անմահացավ ազգային հիշողության մեջ

1960 թվականի այս օրը իր մահկանացուն կնքեց հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ, հայ վրիժառու Սողոմոն Թեհլիրյանը․

«23 մայիսին մահուան 65-ամեակն է հայկական վրիժառութեան սրբալոյս դէմքին` Սողոմոն Թեհլիրեանի: Հայոց պատմութեան մէջ գլխագիրով դրոշմուած է անունը Սողոմոն Թեհլիրեանի, որ 15 մարտ 1921-ին Պերլինի Չարլոթընպըրկ թաղին մէջ ցերեկով զգետնեց հայ ժողովուրդին դէմ Թուրքիոյ գործադրուած Ցեղասպանութեան գլխաւոր պատասխանատուն` Թալէաթ փաշան, այդպիսով ալ անմահանալով մեր ազգային յիշողութեան մէջ:

17 մարտ 2002-ին Քալիֆորնիոյ մէջ, Ֆրեզնօ,

Քեսապի Գարատուրան գիւղի հարազատ զաւակ, ազգային-հասարակական գործիչ, հրապարակախօս եւ գիրքերու հեղինակ Յակոբ Կ. Մանճիկեան հետեւեալ սրտի խօսքը արտասանած է Սողոմոն Թեհլիրեանի վերանորոգուած գերեզմանի բարեկարգման առիթով:

Օրին Աւետիս Գրիգորեան այս առիթով զրուցած է հանգուցեալ Յակոբ Կ. Մանճիկեանին հետ, երախտագիտութիւն իրեն` արձանագրութիւնը երկար տարիներ բծախնդրօրէն պահած է, եւ խորին շնորհակալութիւն, որ զայն սրտբաց կերպով տրամադրեց ինծի` զայն հրապարակելու համար: Նկատի ունենալով, որ 23 մայիսը համայն հայութեան արդարահատոյց Սողոմոն Թեհլիրեանի մահուան 65-ամեակն է, դիպուկ նկատեցինք ցարդ նեղ շրջանակի մէջ մնացած այս ձայնագրութիւնը յանձնել «Ազդակ»-ին` նկատի ունենալով անոր արժէքն ու նոր սերունդներուն փոխանցելիք պատգամը:

Ստորեւ կը ներկայացնենք ձայնագրութեան արտագրումը` կարելի եղածին չափ պահելով հարազատութիւնը:

ՎԱՀԱՆ Կ. ՄԱՆՃԻԿԵԱՆ

Ֆրեզնոն ինծի համար շատ հարազատ տեղ մըն է: Տարիքի բերումով եւ այլ զբաղմունքներու պատճառով, վերջերս, վերջին տարիներուն, իմ այցելութիւնները շատ նուազած են: Երբ որ կ՛անցնիմ Ֆրեզնոյի շրջակայ գիւղաքաղաքներէն, կը յուզուիմ, որովհետեւ այդ գիւղաքաղաքներուն մէջ ունէինք այնքան սիրելի ընկերներ, որոնք մեր հայրենիքը կը մարմնաւորէին: Ֆրեզնոն Հայաստանի խճանկարն էր Ամերիկայի մէջ, բոլոր գաւառներէն` իրենց աւանդութիւններով, իրենց սովորութիւններով, մանաւանդ` իրենց հիւրասիրութեամբ: Ինծի համար շա՛տ սիրելի վայր մըն էր, հիմա ալ է: Բայց այս անգամ այս առիթով քիչ մը յուզումով եկայ հոս, որովհետեւ ընկ. Թեհլիրեանը յիշեցինք, յուզուեցանք, բայց նաեւ ներշնչուեցանք, որովհետեւ տասը դարը անգամ մը Սողոմոն Թեհլիրեանի պէս հայ մը կը ծնի, ես քիչ առաջ իր շիրիմին մօտ ըսի, որ իր մեծութեան գաղտնիքը իր խոնարհութեան մէջ էր»: