Գեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվելԻշխանությունը ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել. ԱբրահամյանՇիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինիՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ վկայականներԴատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար
Ավտովթար՝ Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» մակնիշի ավտոբուսները«Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը․ ՋավախյանՈւկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի. Թրամփ
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Տավուշի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՔամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնությունՀակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնիցՌուսաստանի Խաբարովսկի երկրամասում անհետ կորած Մի-8 ուղղաթիռի բոլոր հինգ ուղևորները մահացել են Փաշինյանը փորձում է իր գործողություններով արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին. Արա ԱբրահամյանԱշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ» «Բա ոխ պիտի հանեին, բայց ոչինչ, ճտերն աշնանն են հաշվում». Դիանա Գասպարյանը մարտական է տրամադրված. «Իրավունք»Նոր մանրամասներ՝ վագոն-տնակի հրդեհումիցԵթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրըԲաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարելՖրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կհարձակվի Եվրոպայի վրաՈւսումնասիրվում է մանկապարտեզից այգի երեխաների կյանքը վտանգելով ուղեկցելու դեպքըՔաղաքացիությունը՝ թանկովՔոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել«Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածուUNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանումԱրտակարգ դեպք է գրանցվել․ կրակը տարածվել է անասնագոմի ներսով, հրշեջները հասել են օգնության4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարումԸնդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու համարԳազամատակարարման անջատումներ են սպասվումԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարել Վանաձորում վթար է տեղի ունեցել, սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է Դիվանագիտական պատուհանը մնում է բաց. Մասուդ ՊեզեշկիանՍպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը «Ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական խաղերի կիզակետ. ադրբեջանագետ Երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Փաշինյանը Սյունիքի մարզպետին արձակուրդ է ուղարկում Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ադրբեջանը ձգտում է ստեղծել ՀՀ տարածքի հանդեպ միջազգայնորեն ճանաչված վեճի նախադեպՓյունիկը գանացի նորեկ ունիԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջՀայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու նորահրապարակ հետազոտության հետքերովՀՀ ՊՆ փոխնախարարը Լեհաստանի ՊՆ պետքարտուղարի հետ պաշտպանության հարցեր է քննարկելԻսրայելը հարվածել է Սիրիային՝ դրուզներին պաշտպանելու համարԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանԴատարանները անհապաղ դատական նիստ պետք է հրավիրեն, փոխարինեն Լիանա Հարությունյանի խափանման միջոցըԻսրայելը ռմբակոծում է սիրիական զորքերին. կա մոտ 120 զոհԳալյանը կարևորել է ՀՀ-ում ազատազրկվածների պահման պայմանների բարելավումը
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ Բաքվի մեղադրական եզրակացությունը ստեղծում է վտանգավոր նախադեպ

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանի հայտարարությունը՝ Բաքվում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մեղադրանքի վերաբերյալ․

23 մայիսի, 2025թ.: Որպես իրավապաշտպան և Ռուբեն Վարդանյանի ընտանիքի ներկայացուցիչ, ինչպես նաև նրա միջազգային իրավական թիմի անդամ, հայտարարում եմ, որ Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրանքի մի մասը (200-ից ավելի էջ) դիտարկելուց հետո պարզ է դառնում, որ նրա դեմ մեղադրանքները քաղաքական շարժառիթներով են, իրավական հիմք չունեն և կոպտորեն խախտում են միջազգային իրավունքի նորմերն ու արդար ադատաքննության սկզբունքները։

Փաստաթղթում առանձնանում են մի քանի կարևոր կետեր.

Առաջին, հակառակ հիմնարար իրավական սկզբունքների՝ մեղադրանքը փաստորեն Ռուբեն Վարդանյանի հայկական ինքնությունը դիտարկում է որպես քրեական պատասխանատվության հիմք: Մեղադրանքների շրջանակը ենթադրում է, որ ազգային ծագումը բացառապես ծառայում է որպես մեղքի հիմնական ապացույց: Սա խաթարում է ժամանակակից արդարադատության համակարգի հենքը՝ nullum crimen sine lege («չկա հանցանք առանց օրենքի») սկզբունքը և անհատական քրեական պատասխանատվության պահանջը:

Երկրորդ, մեղադրական եզրակացությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ), որտեղ ապրում էր մոտ 150.000 հայ, որակում է որպես հանցավոր կազմակերպություն: Սա հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկին՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Մեղադրանքում այս իրավունքը թյուր կերպով մեկնաբանվում է որպես ատելության հրահրում: Փաստաթուղթն այսպիսով հետադարձ կերպով քրեականացնում է քաղաքական միավորը, որը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններում: Ավելին, Ռուբեն Վարդանյանը պատասխանատու է համարվում այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել նրա՝ ԼՂՀ ժամանելուց մինչև 30 տարի առաջ:

Երրորդ, Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ, որը հիմք է հանդիսացել 2023 թվականի սեպտեմբերի 27-ի նրա ձերբակալության համար: Այնուամենայնիվ, այդ ժամանակ Լաչինի միջանցքը գտնվում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ: Ավելին, Ադրբեջանը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնառել էր երաշխավորել միջանցքով տեղաշարժման ազատությունը:

ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը նույնպես հաստատել է այս իրավունքը. 2023 թվականի փետրվարի 22-ին և հուլիսի 6-ին այն հրապարակել է պարտադիր որոշումներ, որոնք հաստատում են Լաչինի միջանցքով երկկողմանի ուղղությամբ մարդկանց, մեքենաների և ապրանքների անարգել տեղաշարժման անհրաժեշտությունը: Նմանատիպ որոշումներ է կայացրել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:

Այսպիսով, Ռուբեն Վարդանյանի ձերբակալության համար իրավական հիմքեր չկան: Միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը մշտապես դիտարկվել է որպես վիճելի տարածք, մինչդեռ մեղադրական եզրակացությամբ միջազգային վեճի առարկան՝ տարածքի իրավական կարգավիճակը և կիրառելի սահմանային ռեժիմը, դիտարկվում է որպես հաստատված փաստ։

Այդպիսով, դատախազությունը թույլ է տալիս petitio principii տրամաբանական սխալը՝ որպես ապացույց օգտագործելով այն պնդումը, որն ինքն է պահանջում իրավական պարզաբանում:

Վերջապես, մեղադրական եզրակացությամբ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որը համահիմնադրել են Ռուբեն Վարդանյանը և նրա գործընկերները աշխարհի խոցելի բնակչությանն օգնելու համար, ներկայացվում է որպես ահաբեկչության ֆինանսավորմամբ զբաղվող կազմակերպություն:

Այս մեղադրանքը բացահայտ անհիմն է՝ հաշվի առնելով, որ «Ավրորան» միջազգայնորեն ճանաչված է որպես հարգված մարդասիրական նախաձեռնություն, որն օգնություն է տրամադրում աշխարհում տարբեր ճգնաժամերից տուժած անձանց: Այս տրամաբանության համաձայն՝ փախստականներին և հակամարտություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնությունը դիտարկվում է որպես հանցավոր գործունեություն:

Ամփոփելով՝ մեղադրական եզրակացությունը ոչ միայն քաղաքական դրդապատճառներ ունի, այլև խորապես աղավաղում է իրավական հիմնարար սկզբունքները և ստեղծում է վտանգավոր նախադեպ։

Սա առանձին դեպք չէ։ Բաքվում ներկայումս անազատության մեջ պահվող յոթ հայեր արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկման՝ քաղաքական դրդապատճառներով և իրավաբանորեն չհիմնավորված մեղադրանքներով, ինչը արդարադատության և պատշաճ դատավարության միջազգայնորեն ճանաչված չափանիշների նկատմամբ ակնհայտ ոտնձգություն է։ Մնացած տասնվեցին ևս սպասվում է նույն ճակատագիրը»։