Ընտրություններին ընդառաջ հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրոինտեգրման թեման

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․
Իսկապես կարևոր է նման միջոցառումը Երևանում հյուրընկալելը, բայց վստահ եմ՝ Փաշինյանն առավելագույն ջանքեր է գործադրել, որ գագաթնաժողովը Երևանում անցկացվի խորհրդարանական ընտրությունների շեմին:
Սա, ի դեպ, համարենք ԵՄ գլոբալիստական ղեկավարության նվերը Փաշինյանին:
Նիկոլ Փաշինյանը 2026-ի ընտրություններին ընդառաջ հաջողված պատմություն չունի(ձախողումներն ակնհայտ են), ըստ այդմ՝ մեր հասարակության վրա պետք է «վաճառի» նաև եվրաինտեգրման թեման, եթե նույնիսկ այս ուղղությամբ բովանդակային որևէ տեղաշարժ չկա:
Մյուս կողմից, բաց է մնում այլ հարց՝ արդյո՞ք Փաշինյանի «եվրաինտեգրումը» ուղեկցվելու է անզուսպ հակառուսականությամբ, ինչպես դա եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, թե՞ Փաշինյանը փորձելու է կառավարել այն ճգնաժամը, որն առկա է հայ- ռուսական հարաբերություններում»: