Կաթողիկոսին Վեհարանից հանելու Փաշինյանի կոչը սահմանադրական կարգի տապալում է․ ՎանեցյանՇվեյցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ ՀայրապետինՀնդկաստանում ավիաաղետի հետևանքով զոհվել է ավելի քան 290 մարդ. ReutersԲաքուն փոխում է հայկական մշակույթը՝ վերափոխելով ԾիծեռնավանքըԱրթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ արձակվեցինԻ՞նչն է ՀՀ-ում անհանգստացնում ղրղզ, մոնղոլ, ուգանդացի, նեպալցի, ինդոնեզացի բնապահպան ակտիվիստներին«Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներում էական առաջընթաց կա». ՏԿԵ նախարարՍուրբ Եկեղեցում առհավետ միմիայն ճշմարտությունն է․ Հայր Ասողիկ ԿարապետյանԹրամփն անխուսափելի չի համարում Իսրայելի հարվածն ԻրանինԿԽՄԿ-ն Արցախից բռնահանվածներին փեթակներ ու պաշտպանիչ հագուստ է տրամադրելՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակԱրամ Ա-ի նախագահությամբ կքննարկվեն Արցախի ժողովրդի իրավունքների շուրջ աշխատանքներըԱրագածոտնի Թեմի Թեմական խորհուրդը, հավատացյալները կանգնած են Վեհափառի կողքինԿոչ սթափության՝ ՀՀ վարչապետինՄեռելածին իմպիչմենտացման հետքերով. Ռուբեն ՀակոբյանԱրամ Ա Վեհափառի նախագահությամբ քննարկվել է ներկա հանգրվանում ծառացած հարցերըՏարբեր ուղղություններով առաջ կմղենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը․ Բեգլարյան«Ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել սահմանները»․ ՄիրզոյանՀՕՊ ուժերը ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացրել են ավելի քան 80 հզ օդային թիրախներ․ ՊուտինՀեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց․ Վրաստանում անցկացվեց բողոքի ցույցըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական բախումներինՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում քննարկել են գլոբալ անվտանգությունըՍոցապ նախարարը Իրանում է․ համագործակցության հնարավորություններն են քննարկելՍահմանադրական բարեփոխումներում, ըստ Արդարադատության նախարարի, ԵԽ ծրագրերը արդյունավետ ենՄի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով․ Արմեն ԱշոտյանԱնհրաժեշտը կարվի, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի չմնան․ Ճամբարակի համայնքապետարանԻնչպես են ձերբակալում Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներինՓաշինյանը ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար է նշանակելԻրավապաշտպանին թույլ չեն տալիս օգնություն տրամադրել Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներինՖինանսների նախարարը ՀԲ Հրվ․ Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է «բարեփոխումների ընթացքը»Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինքՀարավային Կովկասը ներքաշվելու է հնարավոր ռազմական գործողությունների մեջ․ փորձագետՊատրաստ ենք կառուցողական լինել տարածաշրջանում կայունության համար․ Խաչատուրյանը՝ ԵԽ քարտուղարինՀնդկաստանում Boeing ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 170 մարդԴպրոցում դանակահարված 15-ամյա պատանին վիրահատվել է․ վիճակը գնահատվում է բավարարԿԳՄՍ նախարարը նշել է կրթության ոլորտում ԵՄ-ի հետ երկխոսության հարթակի ձևավորման մասինՆԳ նախարարը Բրյուսելում է․ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ քննարկում է անցկացնում
Ոստիկանությունը կրկին ձերբակալել է Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին
Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբՀնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնված մարդկանցից մեկը ողջ է մնացելՏեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըՀՀ ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն ԱՄՆՀունիսի 16-22-ը Կաթողիկոսի օրհնությամբ դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները«Արմենիա» բժշկական կենտրոնում 68-ամյա տղամարդն իրեն ցած է նետել պատուհանից
Նիկոլիզմի վերջը․ Լևոն Տեր-Պետրոսյան
Հունիսի 13-ին Ավանում ջուր չի լինիՀայ և իտալացի մասնագետները նաև քննարկել են Արուճի տաճարի տեխնիկական վիճակի գնահատման և գմբեթի վերականգնման հնարավորության հարցերԿոտայքի թեմը, ի դեմս թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՄանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճարՎահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
Հասարակություն

Անթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածուն

Անթիլիասի մայրավանքում լույս է տեսել «Արցախի դեմ ցեղասպանության» գիտաժողովի նյութերի հավաքածուն․

«Կաթողիկոսարանի տպարանէն լոյս տեսաւ 21-22 Ապրիլ 2024-ին, Անթիլիասի Մայրավանքին մէջ տեղի ունեցած «Արցախի դէմ իրականացուած ցեղասպանութիւն»ը թեմայով գիտաժողովի նիւթերու հաւաքածոն՝ իբրեւ «Խաչիկ Պապիկեան հրատարակչական հիմնադրամ»ի 18-րդ հրատարակութիւն։

Հատորը կը բացուի «Մտածումներ ու առաջադրութիւններ հայկական աշխարհի դիմագրաւած տագնապներուն ու զարգացումներուն գծով» խորագիրը կրող ՆՍՕՏՏ Արամ Ա. Վեհափառ Հայրապետին գրութեամբ, ուր ներառուած են տարածաշրջանային, համաշխարհային ընդհանուր գործընթացները բնորոշող կէտեր եւ անոնց լոյսին տակ հայկական գործօնին ունենալիք դերակատարութեան մասին խորհրդածութիւններ, տեղ-տեղ հարցադրումներու տեսքով, որոնք էովին ծառայած են գիտաժողովի քննարկումներուն եւ անոնցմէ բխած աշխատանքային ուղենիշներու բանաձեւումներուն։

Հատորը կը բովանդակէ Հայաստանի ու Արցախի հանրապետութիւններէն եւ սփիւռքեան զանազան երկիրներէն գիտաժողովին ներկայացուած 21 մասնագիտական զեկուցումներ։ Պատմական, քաղաքական, կրօնական, մշակութային եւ իրաւական ոլորտներու վերաբերող զեկուցումներու բովանդակային առանցքները կը վերաբերին Ազրպէյճանի կողմէ Արցախի հայութեան դէմ իրականացուած ցեղասպանական քաղաքականութեան՝ շրջափակումէն մինչեւ բռնի տեղահանում, անցնելով բնակչութեան դէմ կիրարկուած զանազան բռնամիջոցներէն հասնելով ռազմական յանցագործութիւններ։ Գիտաժողովի զեկուցումներու իրաւական բաժինին մէջ կայ յատուկ մաս՝ յիշեալ արարքներու փաստահաւաքի աշխատանքներուն եւ անոնց միջազգային դատական ատեաններ ներկայացնելու հնարաւորութիւններուն մասին։

Արցախի ժողովուրդի հաւաքական վերադարձի թէ ընդհանուր իրաւունքներու վերականգնման առաջադրանքին ընդառաջ կազմակերպուող զանազան բնոյթի աշխատանքներուն համար այս հատորը ունի խիստ կենսական նշանակութիւն։

Հատորի խմբագրակազմի անդամներն են.-

— Շահան Գանտահարեան
— Արմէն Մարուքեան
— Խաչիկ Տէր-Ղուկասեան
— Վահրամ Բալայեան եւ
— Ահարոն Շխրտըմեան»,- նշվում է հաղորդագրության մեջ։