Փյունիկը մրցաշրջանն ավարտեց պարտությամբ

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Վանը» Չարենցավանում ընդունել է «Փյունիկին» և 3:2 հաշվով հաղթանակ է տարել:
Վահե Գևորգյանի թիմի կազմում հանդիպման հաշիվը 33-րդ րոպեին բացել է Մոմո Տուրեն, երկու րոպե անց Ուսման Ակորեդեն կրկնապատկել է իր թիմի առավելությունը: «Փյունիկի» կազմում հաշիվը տարբերությունն առաջին կեսի վերջին րոպեին կրճատել է Տարոն Ոսկանյանը: Երկրորդ կեսում, սակայն, Կլայդեր Մասեդոն խփել է իր թիմի երրորդ գնդակ: «Փյունիկի» ֆուտբոլիստները ևս մեկ գոլ խփել են 90+8-րդ րոպեին, սակայն ավելին անել չի հաջողվել: