Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ. Լավրով

Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների երկրորդ փուլ կլինի, սակայն ամսաթվերը դեռևս որոշված չեն։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը։
Մեկնաբանելով այն տեղեկությունը, որ երկու երկրների պատվիրակությունների հաջորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ Վատիկանում, նա նշել է, որ այն հարմար չէ որպես բանակցությունների վայր։