Իրանը կթույլատրի վերահսկել իր միջուկային գործունեությունը, եթե պատժամիջոցները չեղարկվեն. Աբբաս Արաղչի

Թեհրանը կարող է թույլատրել իր միջուկային օբյեկտների նկատմամբ հսկողության ուժեղացում, եթե պատժամիջոցները վերացվեն։
Այս մասին SNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք չենք հրաժարվում մեր իրավունքներից, բայց կարող ենք միջոցներ ձեռնարկել միջուկային գործունեության թափանցիկությունը բարձրացնելու համար, եթե պատժամիջոցները վերացվեն», - ասել է նա։
Արաղչին նաև ընդգծել է, որ իր երկրի միջուկային ծրագրի վերաբերյալ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը դեռ չի սպառվել:
Նա նաև նշել է, որ Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ որոշ կետեր պետք է վերանայվեն։ Բացի այդ, մեկնաբանելով Միացյալ Նահանգների հետ բանակցությունների նոր փուլը, Արաղչին նշել է, որ համաձայնության չի հասնի, եթե Վաշինգտոնը շարունակի պնդել ուրանի հարստացման լիակատար դադարեցման մասին: