Բաքվում շարունակվում է հայ գերիների ապօրինի դատական նիստը

Ադրբեջանի դեմ ռազմական հանցագործությունների մեջ ապօրինի մեղադրվող հայ գերիների դատավարությունը շարունակվում է։
Դատավարությունը տեղի է ունենում Բաքվի դատական համալիրում՝ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստում այսպես կոչված տուժողները ցուցմունք են տվել:
Նշենք, որ գործով ապօրինի մեղադրվողները 15-ն են: