Էջմիածինը հիմնադրվել է «ադրբեջանական հողերի վրա». Փաշազադեն հասել է Էջմիածնին

«Հայերի` աշխարհի առաջին քրիստոնյաների միակ նպատակը քրիստոնեության պատմության մասին կեղծ փաստարկների օգնությամբ «Մեծ Հայաստանի» երազանքին աջակցելն էր»։
Այս մասին հայտարարել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ, շեյխ Ուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն՝ վարչության ավագանու այսօրվա ընդլայնված նիստում:
Նա նշել է, թե իբր հայկական կրոնական շրջանակները, հաստատվելով Էջմիածնում` «պատմական ադրբեջանական հողերում», զբաղված են իրենց կրոնական ներկայացուցչություններ ստեղծելով այն տարածքներում, որոնք իրենց չեն պատկանում։
«Այս հարցում նրանց աջակցություն և օգնություն են ցուցաբերում պետություններն ու շրջանակները, որոնք հետաքրքրված են հայկական ստերին հավատալով»,- ասել է Փաշազադեն։