Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն բնակեցնել օկուպացված Արցախի Իվանյան քաղաքը

Ադրբեջանում հերթական անտունների խմբաքանակն են ուղարկել բնակվելու օկուպացված Արցախի Իվանյան քաղաք:
Նրանց տրվել են նոր բնակարանների բանալիները։
Այս փուլում Իվանյան է տեղափոխվել 9 ընտանիք՝ 34 մարդ: Նշենք, որ մինչ օրս Իվանյան քաղաք է տեղափոխվել 85 ընտանիք (341 մարդ): Ադրբեջանը նախատեսում է մինչև այս տարվա վերջ օկուպացված Արցախի Իվանյան քաղաքում բնակեցնել անտունների և 100 ընտանիք: