Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար
Ավտովթար՝ Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» մակնիշի ավտոբուսները«Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը․ ՋավախյանՈւկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի. Թրամփ
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Տավուշի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՔամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնությունՌուսաստանի Խաբարովսկի երկրամասում անհետ կորած Մի-8 ուղղաթիռի բոլոր հինգ ուղևորները մահացել են Փաշինյանը փորձում է իր գործողություններով արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին. Արա ԱբրահամյանԱշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ»Նոր մանրամասներ՝ վագոն-տնակի հրդեհումիցԵթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրըԲաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարելՖրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կհարձակվի Եվրոպայի վրաՈւսումնասիրվում է մանկապարտեզից այգի երեխաների կյանքը վտանգելով ուղեկցելու դեպքըՔաղաքացիությունը՝ թանկովՔոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել«Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածուUNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանումԱրտակարգ դեպք է գրանցվել․ կրակը տարածվել է անասնագոմի ներսով, հրշեջները հասել են օգնության4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարումԸնդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու համարԳազամատակարարման անջատումներ են սպասվումԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարել Վանաձորում վթար է տեղի ունեցել, սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է Դիվանագիտական պատուհանը մնում է բաց. Մասուդ ՊեզեշկիանՍպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը «Ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական խաղերի կիզակետ. ադրբեջանագետ Երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Փաշինյանը Սյունիքի մարզպետին արձակուրդ է ուղարկում Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ադրբեջանը ձգտում է ստեղծել ՀՀ տարածքի հանդեպ միջազգայնորեն ճանաչված վեճի նախադեպՓյունիկը գանացի նորեկ ունիԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջՀայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու նորահրապարակ հետազոտության հետքերովՀՀ ՊՆ փոխնախարարը Լեհաստանի ՊՆ պետքարտուղարի հետ պաշտպանության հարցեր է քննարկելԻսրայելը հարվածել է Սիրիային՝ դրուզներին պաշտպանելու համարԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանԴատարանները անհապաղ դատական նիստ պետք է հրավիրեն, փոխարինեն Լիանա Հարությունյանի խափանման միջոցըԻսրայելը ռմբակոծում է սիրիական զորքերին. կա մոտ 120 զոհԳալյանը կարևորել է ՀՀ-ում ազատազրկվածների պահման պայմանների բարելավումըԵթե միջանցք է տալու, ապա այս ներքաղաքական «ռասկլադով» տալու է և ոչ մեկը ոչինչ չի անելու․ ՀակոբյանՍահմանազատումից հետո Հայաստանի տարածքից «կտրե՞լ են»․ փոխվարչապետի մեկնաբանությունը«Տենց բան մի՛ արա, մի՛ գցի». ծաղկեգործները ծաղիկները նետեցին փողոց, պարեկները հավաքեցին դրանք (տեսանյութ) Մոսկվան ցանկանում է հասկանալ, թե ինչ է թաքնված «50 օրվա» հետևում. Լավրովը խոսել է Թրամփի հայտարարության մասինՔաղցրաշեն գյուղի դաշտերում հրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2106»-ում․ այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի Ռուսական շուկայում վաճառվող հայկական կոնյակների 85%-ը չի համապատասխանում ներքին չափանիշներին Երևանի մի շարք փողոցների խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով
Մշակույթ

Իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող Ադրբեջանը Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս nչնչացրել է (լուսանկարներ)

Իրեն «եվրոպական ժառանգության մաս»  համարող Ադրբեջանն Ստեփանակերտում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին ևս ոչնչացրել է: Այս մասին տեղեկանում ենք Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովի տարածած հաղորդագրությունից:

«101 տարի առաջ այս օրը ծնվեց հայ ժողովրդի ականավոր զավակը՝ Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Շառլ Ազնավուրը (իրական անունը՝ Շահնուր Վաղինակի Ազնավուրյան:

Ազնավուրի անունը ոսկե տառերով է գրվել համաշխարհային երգարվեստի պատմության էջերում՝ նրան արժանի տեղ ապահովելով ոչ միայն որպես հանճարեղ երգիչ, այլև որպես հասարակական և մշակութային գործիչ։ 1995–2018 թվականներին նա հանդիսանում էր ՀՀ դեսպանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում, որտեղ ակտիվորեն մասնակցում էր հայկական մշակութային ժառանգության պաշտպանության գործին։

Շառլ Ազնավուրը ոչ միայն փայլուն արվեստագետ էր, այլև՝ հայ ժողովրդի մշակութային հիշողության նվիրյալ պահապանը։ Թեև մասնագիտությամբ ճարտարապետ կամ հնագետ չէր, նրա հումանիտար և մշակութային գործունեությունը մեծապես նպաստել է հայկական պատմամշակութային կոթողների, այդ թվում՝ եկեղեցիների, պահպանմանն ու վերականգնմանը։

2021 թվականի մայիսի 22-ին Ստեփանակերտում կանգնեցվեց Շառլ Ազնավուրի կիսանդրին՝ որպես հայ-ֆրանսիական բարեկամության և մշակութային կապերի խորհրդանիշ։ Կիսանդրու հեղինակներն են ճարտարապետ Մամիկոն Ֆարսիյանն ու քանդակագործ Յուրի Հովհաննիսյանը։ Այն տեղադրված էր Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տարածքում՝ Պոլ Էլյուարի անվան Ֆրանկոֆոնիայի կենտրոնի հարևանությամբ, հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում։

Սակայն, 2023 թվականի սեպտեմբերին «Ադրբեջանի» կողմից Արցախի ամբողջական բռնազավթումից և հայաթափումից հետո, Ազնավուրի կիսանդրին ևս հայտնվեց ոչնչացման վտանգի տակ՝ ինչպես արցախյան մյուս մշակութային ժառանգության օրինակները։

Շառլ Ազնավուրը մեծագույն հայ էր` ամենից առաջ Հայ Դատի նվիրյալ զինվոր, ում ազդեցիկ կերպարից զգաստանում էին բոլոր ժամանակների ֆրանսիական իշխանությունները և դրական ընթացք տալիս Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման բանաձևերին, խոսում էր Արցախի ինքնորոշման, արցախցի ժողովրդի իրավունքներից։ Արդյո՞ք նաև սա չէ պատճառը, որ այսօր Արցախը բռնազավթած «ադրբեջանական» պետությունը (իր թիկունքին ունենալով Թուրքիայի պես հայատյաց ու ցեղասպան երկրի աջակցությունը)` իրականացնում է այս մեծամասշտաբ մշակութային ցեղասպանությունը` չշրջանցելով նաև Մեծն Ազնավուրի կիսանդրին։ Փաստորեն , իրեն «եվրոպական ժառանգության մաս» համարող բարբարոս երկիրին իր մշակութային ցեղասպան քաղաքականությունը իրականացնելու ճանապարհին կանգ չառավ նաև այն փաստի առաջ, որ Շառլ Ազնավուրը ոչ միայն հայ է, այլև առաջին հերթին ֆրանսիական մշակույթի` համաշխարհային երգարվեստի անբաժան մասն ու հարստությունն է։

2024 թվականի փետրվարի 27-ին Արցախի մշակութային ժառանգության պահպանության պետական խորհուրդը հայտարարություն տարածեց՝ փաստելով, որ «ադրբեջանցի» զավթիչները ոչնչացրել են Շառլ Ազնավուրի կիսանդրին:

Ինչպիսի՞ն է լինելու Ֆրանսիայի արձագանքը, որի նախագահը Մեծն Ազնավուրի հրաժեշտի արարողության ժամանակ, խոնարհվելով նրա վիթխարի մեծության առաջ, ասում էր, թե իրենց երկրում պոետները չեն մահանում։ Մենք`որպես համաշխարհային մեծության Ազնավուր ծնած ազգի սերունդ, համարժեք պատասխան ու արձագանք ամենից առաջ հենց Ֆրանսիայից ենք սպասում»,-ասված է հաղորդագրության մեջ: