Բաքու թռչող ինքնաթիռում ՌԴ քաղաքացի է մահացել

Սուրգուտից Բաքու թռչող ինքնաթիռում ուղևոր է մահացել: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, վայրէջք կատարելիս ինքնաթիռում մահացել է ՌԴ քաղաքացի Էսմիրա Ռախմանովան:
Նշվում է, որ կինը երկար ժամանակ քաղցկեղի դեմ էր պայքարում։
Փաստի առթիվ հետաքննություն է տարվում։