Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծին

Կառավարությունն այսօրվա նիստում ընդունված չզեկուցվող հարցերի փաթեթում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկած ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունների օրինագծին, որով առաջարկվում էր քրեականացնել Հայոց ցեղասպանության ժխտումը։
Գարծադիրը մերժման հիմնավորման մեջ գրել է, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է:
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության 110–րդ տարելիցին ընդառաջ շրջանառության մեջ է դրվել Հայոց ցեղասպանության ուրացման դեպքում քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագիծ։
Օրենսդրական փոփոխություններով խմբակցությունն առաջարկում է սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-պատիկից 300-պատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ 150-250 ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկ ամսից մինչև 4 տարի ժամկետով:
Կառավարությունից նշել են, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների նպատակահարմարությունը բացակայում է: