Սուպեր Սաքոն սրտի վիրահատության է ենթարկվել

Ամերիկաբնակ Սուպեր Սաքոն սրտի վիրահատության է ենթարկվել։ Նրա մոտ իրականացվել է սրտի ստենտավորումը։ Վիրահատական միջամտությունն իրականացվել է Հայաստանում։
Երգիչն ինսթագրամում հիվանդանոցային կյանքից լուսանկարներ է հրապարակում, որտեղ երևում է, որ նրան տեսակցել է ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանը, երգիչներ Սպիտակցի հայկոն, Հարութ Բալյանը և այլք։
Նա շնորհակալություն է հայտնել «լավագույն բժիշկներին» իր կյանքը փրկելու համար։
«Մարդիկ երկրե երկիր են մեկնում գտնելու լավ բժիշկներ, ես այստեղ՝ Հայաստանում գտա լավագույն բժիշկներին»,-գրել է նա։


