Հունաստանի ափերի մոտ 6.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Հունաստանի Կրետե կղզու ափերի մոտ 6.2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնել է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 74 կմ հյուսիս, որտեղ ապրում է մոտ 140 հազար մարդ։ Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։
Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։