Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում հունիսի կեսերին։
Այս մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Հրատարակության տվյալներով՝ այս բանակցություններին ներկա կլինի նաև ամերիկյան պատվիրակություն, որի կազմում կլինեն ԱՄՆ պետքարտուղարը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով ժամանակավոր օգնական Մարկո Ռուբիոն:
Բանակցություններին ներկա կլինի նաև Ուկրաինայի հարցերով հատուկ դեսպանորդ Քիթ Քելլոգը։