Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները համաձայնագիր են ստորագրել

Հայաստանում և Վրաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունները ստորագրել են համագործակցության ամրապնդմանն ուղղված համաձայնագիր:
Համաձայնագիրն ուղղված է օպերատիվ փոխգործակցության, համատեղ գործունեության և արտակարգ իրավիճակներում աջակցության ամրապնդմանը:Ասվում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության հաղորդագրության մեջ։