Ներքին պառակտվածության և գայթակղիչ ատելության վիրուսը հարկ է, վերջապես, ոչնչացնել․ Գևորգ Դանիելյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է․
«Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն և Եվրոպայի հանդեպ խաղաղասեր երևալուն:
Երկաթուղիները հսկողության տակ պահելու և մահմեդական ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու ՊԱՏՐՎԱԿՈՎ անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրա և այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները». Թուրքիայի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Մուհթար բեյի ծածկագիրը Արևելյան ռազմաճակատի հրամանատար Քյազըմ Քարաբեքիր փաշային (8 նոյեմբերի 1920թ.):
Հ.Գ. Ներքին պառակտվածության և գայթակղիչ ատելության վիրուսը հարկ է, վերջապես, ոչնչացնել, մենք դրա ոչ ժամանակն ունենք, ոչ էլ ներուժը …»։