Ապագան այսօր է՝ արդեն մուտք է գործել․ Փաշինյան (տեսանյութ)
Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյանին մահացած են գտել
Փաշինյանը հանդես է գալիս ասուլիսով․ ՈղիղԳեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվելԻշխանությունը ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել. ԱբրահամյանՇիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինիՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ վկայականներԴատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար
Ավտովթար՝ Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» մակնիշի ավտոբուսները«Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը․ ՋավախյանՈւկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի. Թրամփ
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Տավուշի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՔամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնությունՀակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնիցՌուսաստանի Խաբարովսկի երկրամասում անհետ կորած Մի-8 ուղղաթիռի բոլոր հինգ ուղևորները մահացել են Փաշինյանը փորձում է իր գործողություններով արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին. Արա ԱբրահամյանԱշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ» «Բա ոխ պիտի հանեին, բայց ոչինչ, ճտերն աշնանն են հաշվում». Դիանա Գասպարյանը մարտական է տրամադրված. «Իրավունք»Նոր մանրամասներ՝ վագոն-տնակի հրդեհումիցԵթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրըԲաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարելՖրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կհարձակվի Եվրոպայի վրաՈւսումնասիրվում է մանկապարտեզից այգի երեխաների կյանքը վտանգելով ուղեկցելու դեպքըՔաղաքացիությունը՝ թանկովՔոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել«Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածուUNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանումԱրտակարգ դեպք է գրանցվել․ կրակը տարածվել է անասնագոմի ներսով, հրշեջները հասել են օգնության4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարումԸնդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու համարԳազամատակարարման անջատումներ են սպասվումԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարել Վանաձորում վթար է տեղի ունեցել, սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է Դիվանագիտական պատուհանը մնում է բաց. Մասուդ ՊեզեշկիանՍպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը «Ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական խաղերի կիզակետ. ադրբեջանագետ Երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Փաշինյանը Սյունիքի մարզպետին արձակուրդ է ուղարկում Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ադրբեջանը ձգտում է ստեղծել ՀՀ տարածքի հանդեպ միջազգայնորեն ճանաչված վեճի նախադեպՓյունիկը գանացի նորեկ ունիԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջՀայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու նորահրապարակ հետազոտության հետքերովՀՀ ՊՆ փոխնախարարը Լեհաստանի ՊՆ պետքարտուղարի հետ պաշտպանության հարցեր է քննարկելԻսրայելը հարվածել է Սիրիային՝ դրուզներին պաշտպանելու համարԽոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կան
Հասարակություն

Ապահովե՛ք ՀՌՀ-ի պատշաճ գործունեությունը, ծրագրերը զե՛րծ պահեք գռեհկությունից․ հայտարարություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

20 մայիսի, 2025թ․, Երևան

Մայիսի 16-ին Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը՝ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը, հնչեցրել է իրականությունը խեղաթյուրող մի շարք պնդումներ և անհիմն գնահատականներ լրագրողական կազմակերպությունների հասցեին։ Հեռարձակման ոլորտը կարգավորող մարմնի ղեկավարը նախ դժգոհություն է հայտնել ներքոստորագրյալներիս՝ ապրիլի 22-ին տարածած հայտարարությունից, որում քննադատվում էր Կառավարության ապրիլի 17-ի որոշումը «Հանրօգուտ մեդիամիջավայր» անվանումով հիմնադրամ ստեղծելու մասին։ Ըստ բանախոսի՝ այդ քննադատությունը պայմանավորված է եղել նրանով, որ մենք մասնակցություն չենք ունեցել սույն գործընթացին։ Սա ակնհայտ խեղաթյուրում է վերոհիշյալ հայտարարության բովանդակությունը, ինչպես նաև՝ բուն խնդիրը։

Իրականում հայտարարության իմաստն այն էր, որ եթե պետությունը որոշել է ձևավորել «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամ, ապա դրանից օգտվելու իրավունք ու հնարավորություն պետք է ունենան բոլոր տեսակի լրատվամիջոցները, որոնք պատրաստ են ստեղծել մշակութային, կրթական, մանկական, մարզական և այլ հանրային նշանակություն ու հետաքրքրություն ունեցող բովանդակություն։

Անընդունելի են նաև Տիգրան Հակոբյանի և Պետրոս Ղազարյանի պնդումները մեկ այլ հարցի վերաբերյալ, թե լրագրողական կազմակերպությունները ձայն չեն բարձրացնում ընդդեմ ապատեղեկություն տարածող, սանձարձակ վարքագիծ դրսևորող, մասնագիտական էթիկան խախտող լրագրողների կամ լրատվամիջոցների։ Դժվար է ասել՝ սա անտեղյակությա՞ն հետևանք է, թե՞ իրականությունը միտումնավոր խեղաթյուրելու և մարդկանց ապակողմնորոշելու փորձ։ Ամեն դեպքում նշենք, որ այդ խնդիրները մեր ուշադրության կենտրոնում են, դրանց անդրադարձել ենք բազմաթիվ հայտարարություններում, փորձագիտական եզրակացություններում ու այլ փաստաթղթերում, որոնք լայնորեն լուսաբանվել են և տեղադրված են բաց աղբյուրներում։ Պայմանավորված թեմաներով՝ մենք թիրախավորվել ենք և՛ իշխանության, և՛ ընդդիմության, և՛ տարբեր ճամբարների հետ ասոցացվող լրագրողների կամ լրատվամիջոցների կողմից։ Սակայն դրանից մեր սկզբունքային դիրքորոշումները չեն կարող փոխվել։

Առավել անընդունելի են Տիգրան Հակոբյանի կողմից մեր գործընկեր կազմակերպություններից մեկին՝ Գորիսի մամուլի ակումբին թիրախավորելը, դրա գործունեությունն արժեզրկելու փորձն ու քամահրական վերաբերմունք դրսևորելը։ Այն, որ հաղորդման մասնակիցները տեղյակ չեն, թե ինչով է զբաղվում Գորիսի մամուլի ակումբը, դա նրանց իրազեկվածության խնդիրն է, սակայն հասարակական ոլորտում մարզային այդ կառույցը ճանաչված է թե՛ լրագրողական, թե՛ սոցիալական և հումանիտար, թե՛ տեղական ինքնակառավարման համակարգի զարգացմանն ուղղված գործունեությամբ։ Հենց դրա համար է մարզային այս կառույցը միջազգային դոնոր կազմակերպությունից խոշոր դրամաշնորհ ստացել, ինչը խոսում է Գորիսի մամուլի ակումբի ոչ միայն կարողությունների ու հմտությունների, այլև տասնամյակների ընթացքում ձեռք բերած վստահության մասին, և սա չպետք է անհիմն կասկածամտության ու չարախոսության թեմա դառնա։

Հորդորում ենք Տիգրան Հակոբյանին որևէ ՀԿ-ի բյուջեն դիտարկելիս ուշադիր ծանոթանալ նաև կազմակերպության գործունեությանը, այլապես դրա վերաբերյալ դատողությունները խիստ խոցելի են դառնում։ Ինչ վերաբերում է հարկատուների հաշվին գործող պետական մարմնին, ապա հասարակությունը և մենք՝ որպես մասնագիտացված կազմակերպություններ, իրավասու ենք պահանջել դրա ղեկավարից՝ ապահովել ՀՌՀ-ի պատշաճ գործունեությունը, այդ թվում՝ տեսալսողական լրատվամիջոցների եթերում բազմակարծությունը, հեռուստածրագրերը զերծ պահել գռեհկաբանությունից և նպաստել մեդիադաշտում իրական բարեփոխումներին, այլ ոչ թե զբաղվել ինքնագովեստով և նոր, պատժիչ լիազորություններ ակնկալել իշխանություններից։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ