Ֆիդանը կմեկնի Մոսկվա, որտեղ Լավրովի հետ կքննարկի տարածաշրջանային հարցեր. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ կվարի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, ով մայիսի 25-27-ը աշխատանքային այցով կգտնվի Մոսկվա։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Թուրքիայի արտաքին գործերի նախարարը մայիսի 25-27-ն աշխատանքային այց կկատարի Մոսկվա։ Նախատեսվում են բանակցություններ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային հարցերի շուրջ՝ շեշտը դնելով Սիրիայի, Լիբիայի, Անդրկովկասի և Սևծովյան տարածաշրջանի իրավիճակի վրա»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով` նախարարները կքննարկեն երկկողմ շփումների ժամանակացույցը ամենաբարձր մակարդակով: