Կատարում Գազայի հարցով բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել. Կատարի ԱԳՆ

Դոհայում պաղեստինյան Համասի շարժման և Իսրայելի միջև Գազայի հատվածում հակամարտության կարգավորման վերաբերյալ մի քանի փուլ խորհրդակցությունները չեն հանգեցրել կողմերի դիրքորոշումների մերձեցման։
Այս մասին հայտարարել է կառավարության ղեկավար, Կատարի արտաքին գործերի նախարար շեյխ Մոհամմեդ բին Աբդուլ Ռահման ալ Թանին։
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Դոհայում տեղի ունեցած բանակցությունների փուլերը, ցավոք, դեռևս ոչնչի չեն հանգեցրել, քանի որ երկու կողմերի դիրքորոշումների միջև կա հիմնարար տարբերություն», - ասել է նա՝ ելույթ ունենալով Կատարի տնտեսական ֆորումում։
Նրա խոսքով՝ Համասը ձգտում է մասնակի համաձայնության հասնել, որը հնարավոր է հանգեցնի համապարփակ համաձայնագրի, մինչդեռ մյուս կողմը՝ Իսրայելը մտադիր է միանվագ համաձայնության հասնել պատերազմը դադարեցնելու և բոլոր պատանդներին ազատ արձակելու համար։