Կաթողիկոսին Վեհարանից հանելու Փաշինյանի կոչը սահմանադրական կարգի տապալում է․ ՎանեցյանՇվեյցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ ՀայրապետինՀնդկաստանում ավիաաղետի հետևանքով զոհվել է ավելի քան 290 մարդ. ReutersԲաքուն փոխում է հայկական մշակույթը՝ վերափոխելով ԾիծեռնավանքըԱրթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ արձակվեցինԻ՞նչն է ՀՀ-ում անհանգստացնում ղրղզ, մոնղոլ, ուգանդացի, նեպալցի, ինդոնեզացի բնապահպան ակտիվիստներին«Քաջարան-Ագարակ ճանապարհի կառուցման աշխատանքներում էական առաջընթաց կա». ՏԿԵ նախարարՍուրբ Եկեղեցում առհավետ միմիայն ճշմարտությունն է․ Հայր Ասողիկ ԿարապետյանԹրամփն անխուսափելի չի համարում Իսրայելի հարվածն ԻրանինԿԽՄԿ-ն Արցախից բռնահանվածներին փեթակներ ու պաշտպանիչ հագուստ է տրամադրելՍպերցյանը՝ հավաքականի պատմության ամենաարագ գոլի հեղինակԱրամ Ա-ի նախագահությամբ կքննարկվեն Արցախի ժողովրդի իրավունքների շուրջ աշխատանքներըԱրագածոտնի Թեմի Թեմական խորհուրդը, հավատացյալները կանգնած են Վեհափառի կողքինԿոչ սթափության՝ ՀՀ վարչապետինՄեռելածին իմպիչմենտացման հետքերով. Ռուբեն ՀակոբյանԱրամ Ա Վեհափառի նախագահությամբ քննարկվել է ներկա հանգրվանում ծառացած հարցերըՏարբեր ուղղություններով առաջ կմղենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը․ Բեգլարյան«Ջանում ենք կարգավորել մեր հարաբերություններն Ադրբեջանի և Թուրքիայի հետ, բացել սահմանները»․ ՄիրզոյանՀՕՊ ուժերը ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացրել են ավելի քան 80 հզ օդային թիրախներ․ ՊուտինՀեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց․ Վրաստանում անցկացվեց բողոքի ցույցըԻրանը հայտարարել է, որ պատրաստ է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հնարավոր ռազմական բախումներինՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում քննարկել են գլոբալ անվտանգությունըՍոցապ նախարարը Իրանում է․ համագործակցության հնարավորություններն են քննարկելՍահմանադրական բարեփոխումներում, ըստ Արդարադատության նախարարի, ԵԽ ծրագրերը արդյունավետ ենՄի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով․ Արմեն ԱշոտյանԱնհրաժեշտը կարվի, որ աղետի հետևանքով տուժածներն առանց կեցավայրի չմնան․ Ճամբարակի համայնքապետարանԻնչպես են ձերբակալում Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներինՓաշինյանը ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար է նշանակելԻրավապաշտպանին թույլ չեն տալիս օգնություն տրամադրել Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներինՖինանսների նախարարը ՀԲ Հրվ․ Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է «բարեփոխումների ընթացքը»Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինքՀարավային Կովկասը ներքաշվելու է հնարավոր ռազմական գործողությունների մեջ․ փորձագետՊատրաստ ենք կառուցողական լինել տարածաշրջանում կայունության համար․ Խաչատուրյանը՝ ԵԽ քարտուղարինՀնդկաստանում Boeing ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է 170 մարդԴպրոցում դանակահարված 15-ամյա պատանին վիրահատվել է․ վիճակը գնահատվում է բավարարԿԳՄՍ նախարարը նշել է կրթության ոլորտում ԵՄ-ի հետ երկխոսության հարթակի ձևավորման մասինՆԳ նախարարը Բրյուսելում է․ ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ քննարկում է անցկացնում
Ոստիկանությունը կրկին ձերբակալել է Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին
Սիմոնյանը ցավակցություն է հայտնել Air India ավիաընկերության ինքնաթիռի վթարի կապակցությամբՀնդկաստանում կործանված ինքնաթիռում գտնված մարդկանցից մեկը ողջ է մնացելՏեղի է ունեցել «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստըՀՀ ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կմեկնեն ԱՄՆՀունիսի 16-22-ը Կաթողիկոսի օրհնությամբ դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքները«Արմենիա» բժշկական կենտրոնում 68-ամյա տղամարդն իրեն ցած է նետել պատուհանից
Նիկոլիզմի վերջը․ Լևոն Տեր-Պետրոսյան
Հունիսի 13-ին Ավանում ջուր չի լինիՀայ և իտալացի մասնագետները նաև քննարկել են Արուճի տաճարի տեխնիկական վիճակի գնահատման և գմբեթի վերականգնման հնարավորության հարցերԿոտայքի թեմը, ի դեմս թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի, զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց ԿաթողիկոսինՄանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների կամավոր ատեստավորում. սահմանվել է 80-138 հազար դրամ հավելավճարՎահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն
Հասարակություն

Ինչո՞ւ է «կրթող» տիկինն սկսել իրեն անկիրթ ու տգետ մոլագարի պես պահել․ կիրթ լինելն իր հագով չէ՞ր, ձե՞ռ է առնում, թե՞ նոր տարածք են հանձնելու․․․

Երկրի վարչապետի աթոռը զբաղեցրած ու վարչապետ աշխատող Փաշինյան Նիկոլի կինը (համենայն դեպս, այսպես է նա ներկայանում)՝ Հակոբյան Աննան, սկսել է տարօրինակ վարքագիծ դրսևորել: Ինչպես Փաշինյանը, այնպես էլ արդեն նրա կինը, «հատիկ առ հատիկ»-ը կարգախոս են դարձրել: Եթե Նիկոլը գրում է, թե՝ հատիկ առ հատիկ «հետ է բերում» թալանածը, ապա Աննան սկսել է հատիկ առ հատիկ գրել նրանց մասին, ովքեր հոլովում են իր անունը:

Առհասարակ, տեղեկություններ կային, որ Փաշինյան-Հակոբյան հայտնի զույգը հրահանգ է իջեցրել իրենց «ծառայող» քպականներին, որ վերջիններս պաշտպանեն իրենց ու հակադարձեն բոլոր նրանց ու հատկապես ԱԺ ընդդիմությանը, ովքեր մեղադրանքներ են ուղղում իրենց հասցեին:

Այդ էր պատճառը, որ վերջերս ԱԺ հերթական նիստում, ՔՊ-ականները մրցավազքի էին դուրս եկել՝ ով և ինչքան շատ կգովի ու կպաշտպանի իրենց «տիրուհուն»:  

Հավանաբար, տիկինը գոհ չէ իր ստորադյալների աշխատանքից, քանի որ որոշել է «ինքնապաշտպանվել» ու, իր էջում տեղադրելով իր դեմ ուղղված ելույթներ` հատիկ առ հատիկ արձագանքում է դրանց:

Տպավորություն է, որ երկրի ղեկավարի կին համարվող անձը բան ու գործ չունի և այնքան պարապ է կամ ավելի լուրջ անելիքներ չունի, որ հատիկ առ հատիկ գրառումներ է անում: Բայց այստեղ էականը դա չէ... խնդիրն այն է, որ երկրում իրեն թիվ մեկ «կրթող» հռչակած, անընդհատ պլինտուսից ցածր մակարդակի մասին խոսող ու տգիտության դեմ պայքարողի իմիտացիա ստեղծող կինն այդ ամենն անում է ամենաանկիրթ, ամենատգետ ու անմակարդակ ձևով՝ օգտագործելով տարբեր վիրավորական բառեր, որոնք անվայելուչ են ու հարիր չեն ոչ մի իրեն հարգող կնոջ: Էլ չենք խոսում, որ այդ կնոջը ոմանք համարում են առաջին տիկին: 

Մի խոսքով՝ «կրթող» տիկինն սկսել իրեն անկիրթ ու անտակտ պահել (թեև, մեր մեջ ասած, մինչ այդ էլ չէր փայլում իր պահվածքով):

Շատերն ասում են՝ պատռեց կաշին ու ցույց տվեց դեմքը, ինչքա՞ն կարող էր պահել:

Ոմանք էլ կարծում են, թե՝ հիստերիայի մեջ է, քանի որ զգում է գահընկեցության մոտալուտ ժամանակը:

Մյուսները սարկազմով նշում են, թե՝ էսա կասի, որր էջը կոտրել են․․․

Կարելի է կարծել, որ Աննան ցույց է տալիս, թե՝ անկիրթների հետ խոսում է անկիրթ լեզվով, բայց, ներեցեք արտահայտությանս, էլ ո՞ւր մնաց «առաջին տիկին» տիտղոսը, որի ցուցաբերած վարքագիծը ոչ միայն պետք է օրինակելի լինի, այլև նա պետք է իր վարքով ներկայանալի լինի աշխարհին, քանի որ, ըստ էության, հայ կնոջ կերպարն է ներկայացնում (եթե իհարկե, չի ուզում աշխարհը վատ կարծիք կազմի հայ կնոջ մասին)։ 

Մյուս կողմից էլ, այդպես նա կարող է համոզել աննայահպատակ մասսային ու դեռ 2026-ի հաղթանակին հույսով սպասող ՔՊ-ականներին: Իսկ ավելի ադեկվատ ու գիտակից մարդիկ հասկանում են, որ այն, ինչ ասվում է Աննայի ու Նիկոլի հասցեին, այն մեղադրանքները, որոնք ուղղված են նրանց՝ տեղին են, ճիշտ են և մի բան էլ քիչ:

Իհարկե, այս ամենով հանդերձ, չի բացառվում նաև, որ Աննան հերթական անգամ փորձում է մարդկանց ուշադրությունն ու զայրույթը շեղել այլ՝ կեղծ ուղղությամբ:

Այս ընտանիքի հետ կապված ցանկացած հիստերիկ դրսևորման հաջորդում է որևէ տարածքի անկում, իսկ ավելի կոնկրետ՝ հանձնում:

Վերջերս, միջազգային մասշտաբով, ահագնացել են լուրերն այն մասին, որ Հաագայի դատարանից Նիկոլը միակողմանի հետ է կանչում Ադրբեջանի դեմ ներկայացված հայցը (Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հրաժարականը պատահական չէր), որ Սյունիքում զիջելու է որոշ տարածքներ, որ Գեղարքունիքի մարզից ու Տավուշից դարձյալ ինչ֊որ տարածքներ պետք է անցնեն թշնամուն․ միգուցե դա է նաև սահմանին վերջերս հաճախակի դարձած կրակոցների պատճառը։

Ամեն դեպքում ակնհայտ է, որ տիկինը կարող էր ո՛չ թե իր տգետ և տխմար բառամթերքով արձագանքել իր դեմ ուղղված ամեն մի հերյուրանքի (ինչպես ինքն է ասում) ու մեղադրանքի, այլ փաստաթղթերով ու առաջին տիկնոջը վայել պահվածքով ապացուցել, որ ինքը ճիշտ է` մենք սխալվեցինք։

Իսկ քանի որ Աննան այնքան հիմար չէ, որ այդքանը չհասկանա, ուրեմն երկուսից մեկը` կամ հող է նախապատրաստում նոր տարածքներ հանձնելու համար կամ պարզապես ձեռ է առնում, արդեն ոչ այնքան հպարտ, դուխը կորցրած, համբալ ու տխմար ժողջանին։

 

Արմինե Մկրտումյան