Բավական է երեխաներին թիրախավորեք ու նկարներ տարածեք, իսկ այդ հակահայ և թրքասեր դասատուին դարձնեք կեղծ կուռք

Մերձավանի միջնակարգ դպրոց-ի էն դասատուի պահով ուզում էի լռեմ, բայց չի ստացվում....
Այն, որ աշակերտներն իրենց շատ֊շատ վատ պահեցին` անքննելի է:
Այն, որ ծնողներն իրենց անկիրթ ու անմակարդակ պահեցին` անհերքելի է:
Այն, որ մյուս ուսուցիչներն իրենց սխալ դրսևորեցին և ժամանակին չսաստեցին բոլորին ու չուղարկեցին դասարան` պարզապես չի քննարկվում:
Այն, որ այդ դպրոցում, ներեցեք արտահայտությանս, բարդակ էր ու, տնօրենն իր տեղում չէր` ոչ ոք չի կարող հերքել.....
ԲԱՅՑ
Այն, որ այսօր ամբողջ ՔՊ֊ն` անգամ նանե֊մանեի մակարդակով լցվել են այդ ԴԱՍԱՏՈւ֊ի տուն` կարծում եք պատահակա՞ն է:
Հատկապես, որ այդ դասատու կոչեցյալը համաձայն է, որ մենք Թուրքիայի նկատմամբ այլևս պահանջատեր չենք եւ թուրքն ավելի լավն է, քան ամենավատ հայը։
Սա էդ դասատուն է ասել, ով ի դեպ, պատմություն է դասավանդում։
Ու հանկարծ չզարմանաք, որ այս մտածելակերպով ու հակահայ դիրքորոշմամբ Դավթյանը հանկարծ դառնա այդ դպրոցի տնօրեն ու իր թեզը առաջ մղի։ Հատկապես որ արդեն ԿԳՄՍՆ֊ից դաբրո ունի։
Ու հերիք է այդ երեխեքի նկարները տարածեք ու թիրախավորեք... ձեզ թվում է` ձեր արածը ավելի կիրթ ու մակարդակո՞վ է, քան այդ երեխաների՞։
Հատուկ նրանց համար, ում մոտ «ֆաս» ռեժիմը միացել է.
Մայրս 50 տարվա մանկավարժ է, ես ևս աշխատել եմ որպես ուսուցչուհի:
Ունեմ 2 երեխա, մեկը դպրոցում, մյուսը` ուսումնարանում, ինչպես բոլոր նորմալ կրթօջախներում, այստեղ էլ տարբեր դաստիարակությամբ ու տարբեր հայացքների տեր երեխաներ կան, բայց կարգ ու կանոն է, իսկ ուսուցիչներն էլ` կիրթ, գրագետ ու իրենց գործում գիտակ։
Ասածս ի՞նչ է.
Առանց կրակ ծուխ չի լինում:
Բավական է այդ երեխաներին կոխկրտեք, ոտքի տակ տաք, իսկ այդ հակահայ դասատուին դարձնեք ԿԵՂԾ ԿՈւՌՔ:
Մի քիչ խորաթափանց եղեք:
Արմինե Մկրտումյան