Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել ավելի քան 150 մարդու դեմ. TheCaliforniaCourierԱրագածոտնում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըԷկոպարեկը կաշառք է ստացել ապօրինի ծառահատումը չկանխելու և իրավախախտումը չարձանագրելու համար. քրեական վարույթը դատարանում էԱպագան այսօր է՝ արդեն մուտք է գործել․ Փաշինյան (տեսանյութ)
Արմավիր ՔԿՀ-ում դատապարտյալին մահացած են գտել
Փաշինյանը հանդես է գալիս ասուլիսով․ ՈւղիղԳեղարքունիքում հեղուկ գազ տեղափոխող բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին ու կողաշրջվելԻշխանությունը ՀՀ-Ադրբեջան և ՀՀ-Թուրքիա բանակցությունների համատեքստում նվերի տեսքով հերթական զիջումն է նախատեսել. ԱբրահամյանՇիրակի մարզի մի շարք գյուղերում 36 ժամ ջուր չի լինիՀետախուզվողի մոտ հայտնաբերվել են գազային ատրճանակ, փամփուշտներ, կեղծ վկայականներԴատախազությունը հետ է պահանջում Երևանում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է Շրջակա միջավայրի նախարար
Ավտովթար՝ Երևանում. Սարալանջի փողոցում բախվել են «Zhong Tong» մակնիշի ավտոբուսները«Ռուսական գուբեռնիայից» հրաժարումը բաց ճանապարհ է դեպի Թուրքիայի մահաբեր գիրկը․ ՋավախյանՈւկրաինայում ամերիկյան զորքեր չեն լինի. Թրամփ
Սամվել Կարապետյանին նոր մեղադրանք է առաջադրվել
Տավուշի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՔամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերին՝ ցուցաբերելով համապատասխան օգնությունՀակոբ Սիմիդյանն ազատվել է Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնիցՌուսաստանի Խաբարովսկի երկրամասում անհետ կորած Մի-8 ուղղաթիռի բոլոր հինգ ուղևորները մահացել են Փաշինյանը փորձում է իր գործողություններով արժեզրկել Հայ Առաքելական Եկեղեցին. Արա ԱբրահամյանԱշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. «Ժողովուրդ» «Բա ոխ պիտի հանեին, բայց ոչինչ, ճտերն աշնանն են հաշվում». Դիանա Գասպարյանը մարտական է տրամադրված. «Իրավունք»Նոր մանրամասներ՝ վագոն-տնակի հրդեհումիցԵթե Հայաստանի ու Ադրբեջանի միջև ամեն ինչ այդքան լավ է, ինչու չի ստորագրվում խաղաղության պայմանագիրըԲաքուն պնդում է՝ համաձայնագրի կնքումը մոտ է և շարունակում է ՀՀ սահմանադրությունը սպառնալիք համարելՖրանսիան հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կհարձակվի Եվրոպայի վրաՈւսումնասիրվում է մանկապարտեզից այգի երեխաների կյանքը վտանգելով ուղեկցելու դեպքըՔաղաքացիությունը՝ թանկովՔոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպարտության համար, իսկ Կարապետյանը հայց է ներկայացրել«Ադրբեջանը ձգտում է համաձայնագրեր կնքել Հայաստանի հետ»․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի թեկնածուUNESCO-ն Նեմրութ լեռան սրբավայրի պահպանման աշխատանքներ է տանումԱրտակարգ դեպք է գրանցվել․ կրակը տարածվել է անասնագոմի ներսով, հրշեջները հասել են օգնության4 արծաթ և 2 բրոնզ՝ պատանիների Եվրոպայի առաջնության աղջիկների պայքարումԸնդդիմությունը դիմում է ներկայացրել ՍԴ՝ ՀԷՑ-ը խլելու օրենքը հակասահմանադրական ճանաչելու համարԳազամատակարարման անջատումներ են սպասվումԹրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում Ուկրաինային հեռահար հրթիռներ մատակարարել Վանաձորում վթար է տեղի ունեցել, սկսվել է դիզվառելիքի արտահոսք. մոտոցիկլավարը հոսպիտալացվել է Դիվանագիտական պատուհանը մնում է բաց. Մասուդ ՊեզեշկիանՍպիտակում ուժգին քամի է, հետաձգվել է համայնքի օրվան նվիրված միջոցառումը «Ինքնիշխանները» վտանգի տակ դրեցին Սյունիքը՝ դարձնելով աշխարհաքաղաքական խաղերի կիզակետ. ադրբեջանագետ Երիտասարդը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի ձևավորման մեկնարկը տրված է Փաշինյանը Սյունիքի մարզպետին արձակուրդ է ուղարկում Խաչատուրյանը ընդգծել է՝ Միացյալ Թագավորությունն ինչ աջակցությունն ունի ՀՀ ժողովրդավարության համար Թուրքիայում մշակվել է 1-ին անօդաչու ուղղաթիռի նորացված մոդելը Ադրբեջանը ձգտում է ստեղծել ՀՀ տարածքի հանդեպ միջազգայնորեն ճանաչված վեճի նախադեպՓյունիկը գանացի նորեկ ունիԵՄ երկրները դեռ չեն կարողացել համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթի շուրջՀայկական հետքը Բոլղարում․ օտարալեզու նորահրապարակ հետազոտության հետքերով

Անհերքելի է` Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում. Շարմազանով

Էդուարդ Շարմազանովը գրում է.  «Անհերքելի է, որ Ստալինգրադում նացիստների հաղթանակի դեպքում Թուրքիան հարձակվելու էր Կովկասյան ճակատում։

1941-ի հունիսի 22-ին նացիստական Գերմանիան պատերազմ է սկսում Խորհրդային Միության դեմ։

Նույն այդ ժամանակաշրջանում Թուրքիայում ակտիվանում են պրոգերմանական տրամադրություններն ու քարոզչությունը։

Գերմանիայի հետ դաշինքի կողմնակիցները շատ էին հատկապես Թուրքիայի զինված ուժերում ,գլխավոր շտաբի պետ գեներալ Չաքմակի գլխավորությամբ։

Պատերազմից մի քանի օր առաջ ՝1941-ի հունիսի 18-ին Գերմանիան Թուրքիայի հետ կնքում է «բարեկամության ու չհարձակման» պայմանագիր/Սարաջօղլու- ֆոն Պապպեն/։

ԽՍՀՄ-ի վրա Գերմանիայի հարձակմանը զուգահեռ Թուրքիան մասնակի մոբիլիզացիա հայտարարեց ՝Խորհրդային Հայաստանի հետ սահմանին կենտրոնացնելով մեծ քանակությամբ զորք։

Պատմաբան Յ.Գորկովի վկայությամբ,թուրքական մոբիլիզիացիայից հետո Ստալինը հստակ նշել է,որ «վստահ չէ Թուրքիայի չեզոքությանն » ու չի բացառում վերջինիս կողմից հարձակում :

Նման մտահոգություն ունեին նաեւ բրիտանացիները, իսկ 1941-ի սեպտեմբերին Մոսկվայում տեղի ունեցող դաշնակից երկրների ներկայացուցիչների առաջին կոնֆերանսին Մեծ Բրիտանիայի պատվիրակության անդամ լորդ Բիվերբրուկն առաջարկում էր «խրախուսել Թուրքիային չեզոքություն պահպանելու համար»,սակայն Ստալինը կտրուկ դեմ արտահայտվեց ու նշեց,որ չի վստահում թուրքերին։/]Ржешевский О. А. Сталин и Черчилль. Встречи. Беседы. Дискуссии: Документы, комментарии. 1941—1945. — М.: Наука, 2004. — С. 22. — ISBN 5-02-009821-3/:

Ստալինի նման վերաբերմունքը հիմնավոր էր,քանի որ քիչ անց թուրքական ռազմական պատվիրակությունը գեներալ Ալի Ֆուադ Էրդենի ղեկավարությամբ մեկնեց ԽՍՀՄ օկուպացված տարածքներ՝հանդիպելով Ադոլֆ Հիտլերի հետ։

Թուրքական գեներալիտետը 1942-ին պահանջում էր նախագահ Իսմեթ Ինենյուից անհապաղ պատերազմ սկսել ԽՍՀՄ-ի դեմ,բայց վերջինս չէր շտապում ու սպասում էր Ստալինգրադի ճակատամարտի արդյունքին։

1942-ի ամռանը թուրքերն իրականացրին լայնամասշտաբ մոբիլիզացիա ու շուրջ 750 հազար զինվոր տեղակայեցին ԽՍՀՄ-ի հետ սահմանին։

Վ. Կոնտեւսկին իր «Россия-Турция: этапы торгово-экономического сотрудничества»աշխատության մեջ նշում է,որ Անդրկովկասյան ճակատի դեմ թուրքերը կենտրոնացրել էին շուրջ 50 դիվիզիա։

Թուրքական 750.000-1 մլն բանակի դիմաց կանգնած էր ընդամենը 200 հազարանոց խորհրդային խմբավորումը։

Ստալինգրադի ճակատամարտի օրերին՝1942-ի օգոստոսի 27-ին ,Թուրքիայի ԱԳՆ Սարաջօղլուն Գերմանիայի դեսպան ֆոն Պապպենին ասել է.

«Ռուսաստանի կործանումը թուրք ժողովրդի դարավոր երազանքն է»։

/Надеин-Раевский В. А. Пантюркизм: идеология, история, политика // Экспансионистская доктрина: от Османской империи до наших дней и судьбы Турции, России и Армении. — М.: 2017. — С. 155./:

Հարկ է նշել,որ պատերազմի ընթացքում Թուրքիան գերմանական բանակին մատակարարում էր բացառիկ մետաղ՝քրոմ։

Հետեւաբար Թուրքիայի աջակցությունը Գերմանիային եղել է շատ ծանրակշիռ։

Սակայան Ստալինգրադում խորհրդային բանակի փառավոր հաղթանակը ստիպեց թուրքերին հետ կանգնել իրենց պլաններից։

Ստալինգրադի փառավոր հաղթանակում մեծ է եղել նաեւ հայ ժողովրդի զավակների ներդրումը։

Ճակատամարտին մասնակցած 30 հազար հայորդիներից 10 հազարը նահատակվեց մարտի դաշտում,իսկ նրանցիզ 5-ը արժանացան ԽՍՀՄ հերոսի բարձր կոչման։

Բացառիկ հերոսություն է դրսեւորել Հայկական հրաձգային 76-րդ դիվիզիան,որի շարքերում կռվել է նաեւ պապս՝ Պետրոս Ավագյանը։

Հավերժ փառք Մեծ Հայրենականի հերոսներին»։։